Արցախի տապակա․ Շատ համեղ բաղադրատոմս ՝ Արցախից
Ձեզ ենք ներկայացնում յուրահատուկ և շատ համեղ ուտեստի բաղադրատոմս։ Ուտեստը արցախպյան է և ունի հին պատմություն։ Պատրաստեք և այն հաստատ ձեզ դուր կգա։
Հավանելու դեպքում մի մոռացեք գրել մեկնաբանություններում, ինչպես նաև հավանել և տարածել Xohanoc.am-ի այս ավանդական բաղադրատոմսը։ Այսպիսով Արցախյան տապակայի համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
1,5 կգ ոչխարի կամ գառան մսին՝
500 գ գլուխ սոխ,
1 կգ կարտոֆիլ,
200 գ հալած յուղ (կարող եք կարագ օգտագործել),
1 կգ պոմիդոր,
500 գ բադրիջան,
350 գ բուլղարական տաքդեղ,
աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ոչխարի մեջքամիսը մանր կտրտել, աղ ցանել և տապակում յուղով տապակել:
Առանձին- առանձին յուղով տապաակել օղակներով կտրտած գլուխ սոխ, կլոր կտրտած բադրիջան, կիսած պոմիդոր, կարտոֆիլ և բուլղարական տաքդեղ:
Տապական մատուցեցիս կենտրոնում դնել միսը, իսկ շուրջր ձևավորել բանջարեղենը, վրան ցանել մաղադանոս: