Գյումրեցի ամուսինները շուկայականից շատ էժան տավարի միս են վաճառում․ Գնեք և վայելեք բարձր որակի միսը

Դիտումներ 2699

Գյումրեցի ամուսինները շուկայականից շատ էժան տավարի միս են վաճառում․ Գնեք և վայելեք բարձր որակի միսը

Լիաննան և Արմենը բնակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ծնունդով Գյումրիից են և արդեն 4 տարի է ապրում են Հրազդանում։

 

 

Նրանք զբաղվում են անասնապահությամբ և ամեն շաբաթ-կիրակի իրենց պահած միսը վաճառում են։ Վաճառում են տավարի միս ՝ բավականին էժան արժեքով։ 



Վաճառքն իրականացնում են Հրազդանի շուկայում, ինչպես նաև ուղարկում են Երևան։ 1 կգ տավարի միսը վաճառում են 2750 դրամով, որը շատ մատչելի է, քան շուկայում առկա գինը։

 

 

Եթե այդ տեղանքից եք, փորձեք անպայման և կշահեք թե դուք, թե վաճառողը։


Տավարի մսի սննդանյութերն ունեն բարձր մարսելիություն։ Մարսելիությունը չոր նյութերի հաշվով կազմում է 95,0 %, սպիտակուցներինը՝ 95,7 %, ճարպերինը՝ 93,5 %, ածխաջրերինը՝ 97,0 % և հանքային նյութերինը՝ 81,8 %։

Տարբեր ցեղերի կենդանիների մսային մթերատվությունը պայմանավորված է դրանց մորՖոլոգիական (ձևաբանական) և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, որոնք ձևավորվում և զարգանում են կենդանիների աճեցման ընթացքում ժառանգականության, կերակրման և պահվածքի ազդեցության ներքո։

 

 

Մսային մթերատվությունը բնութագրվում է որոշակի ժամանակահատվածում կենդանու սպանդից ստացված մսեղիքի ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշներով։

Տավարի սպանդից ստանում են մսեղիք, ճարպ, ենթամթերքներ և տեխնիկական հումք։


Ամենաընթերցվածը