Ամանորյա սեղանի չրերի յուրահատուկ ընտրանի։ Գեղեցիկ և համեղ։

Դիտումներ 534

Ամանորյա սեղանի չրերի յուրահատուկ ընտրանի։ Գեղեցիկ և համեղ։

Ծիրանաչիր պատրաստելու նրբությունները

Ծիրանաչիր պատրաստելու նրբությունները


Ծիրանը հայկական միրգ է' սիրված ողջ աշխարհում: Այն անչափ հյութեղ է, ունի նուրբ և քնքուշ համ: Ցավալի է միայն, որ ծիրանի սեզոնը երկար չէ: Բայց սա մեծ խնդիր չէ, քանի որ մարդիկ սովորել են երկարեցնել իրենց հաճույքը' սիրելի մրգերից պատրաստելով ձմեռվա համար պահածոներ ու կոմպոտներ: Բայց այդ ամենն այնքան էլ օգտակար չէ մեր օրգանիզմի համար, քանի որ պարունակում են մեծ քանկությամբ շաքար: Մենք խորհուրդ ենք տալիս սիրելի մրգերից չիր պատրաստել: Վաճառքում հաճախ կարելի է հանդիպել վառ դեղին գունավորմամբ, հյութեղ տեսքով ծիրանաչրի, որ խիստ տարբերվում է նրանից, ինչ կստանաք, եթե տանը չորացնեք միրգը: Հավատացեք, որ գեղեցիկ տեսքը դեռ չի խոսում անվտանգության մասին: Նման ծիրանաչիրը պարունակում է քիմիկատներ, որոնք էլ երկար ժամանակ կանխարգելում են գունաթափումը: Նման վտանգավոր գնումներից խուսափելու համար ավելի լավ է պարզապես սովորել, թե ինչպես ճիշտ չորացնել ծիրանը տնային պայմաններում: Եվ այսպես' տանը 1 կգ ծիրանաչիր պատրաստելու համար Ձեզ պետք կգա մոտ 4 կգ ծիրան: Ընդ որում, ծիրանները պետք է լինեն շատ հասունացած, բայց առանց վնասվածքների: Դրանք լավ լվանալուց հետո պետք է բաժանել երկու մասի, հանել կորիզն ու 10 րոպեով մտցնել կիտրոնաջրի մեջ /1 լ ջրին 8 թեյի գդալ կիտրոնի հյութ/: Այնուհետև պետք է ծիրանները տեղավորել որևէ ճաղավանդակի վրա' միջի մասով դեպի վեր, և այնպես, որ մի ծիրանը չկպչի մյուսին:

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/ciranachir-patrastelu-nrbutyunnery/basic



6 ամենաօգտակար չրերը

6 ամենաօգտակար չրերը


Ստորև ներկայացված է, թե որքան պիտանի նյութեր կան օրգանիզմի համար ամենաօգտակար 6 տեսակի չրերի 100 գրամում:

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/6-amenaogtakar-chrery-3774/basic



Ի՞նչ տեղի կունենա , եթե ամեն առավոտ թզի չիր ուտեք․ Արդյունքը կզարմացնի ձեզ

Ի՞նչ տեղի կունենա , եթե ամեն առավոտ թզի չիր ուտեք․ Արդյունքը կզարմացնի ձեզ

Թզի վրա խնձորի քացախ լցրեք, թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան կերեք թզի չիրը։ Խնձորի քացախը պահեք. հաջոդ օրը ևս հարկավոր է դրա մեջ 3 թզի չիր դնել։ Խնձորի քացախը կարելի է օգտագործել 7 օր։ Թուզը կկլանի դրա բավական զգալի հատված։ Արյունը մաքրելու համար հարկավոր է սա շարունակել 14 օր։ Որպեսզի բուժումն իսկապես արդյունավետ լինի, հարկավոր է փոխել սննդակարգը և օգտագործել սնունդ, որը հարուստ է առողջ ճարպերով։ Միևնույն ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել նաև ֆիզիկական ակտիվությանը։

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/I%D5%9Ench-texi-kunena--ete-amen-aravot-tzi-chir-utek%E2%80%A4-Ardyunky-kzarmacni-jez-2528/basic



Ամենաընթերցվածը