6 ամենաօգտակար չրերը

Դիտումներ 957

6 ամենաօգտակար չրերը

Ստորև ներկայացված է, թե որքան պիտանի նյութեր կան օրգանիզմի համար ամենաօգտակար 6 տեսակի չրերի 100 գրամում:

Թզի չիր

Ստամոքս-աղիքային համակարգի համար

Սննդային մանրաթելեր` 63%
Երկաթ` 23%
Վիտամին C` 0%
Վիտամին A` 1%
Օրգանական թթուներ` 100% 
Վիտամին B1` 5%

Սննդային մանրաթելերը մերսում են աղիների պատերը՝ բարելավելով արյան շրջանառությունն ու արագացնելով օրգանիզմից կանցերոգենների դուրսբերումը: Թզի չրի մեջ այդ բջջանյութը ամենից շատն է:

 

Խնձորի չիր

Դիմադրողականության համար

Սննդային մանրաթելեր` 48%
Երկաթ` 43%
Վիտամին C` 3% 
Վիտամին A` 0% 
Օրգանական թթուներ` 115%
Վիտամին B1` 1%

 

Խնձորի չիրն առաջատար է երկաթի պարունակությամբ, որն էլ անհրաժեշտ է թթվածնի տեղափոխության համար: Կարևոր է, որպեսզի դրանք կեղևով չորացվեն:



Տանձի չիր

Սրտի համար

Սննդային մանրաթելեր` 20% 
Երկաթ` 13% 
Վիտամին C` 13%
Վիտամին A` 0% 
Օրգանական թթուներ` 75%
Վիտամին B1` 3%

 

Բոլոր չրերի մեջ տանձի չիրն առաջատարի դերում է վիտամին C-ի պարունակությամբ, որն էլ մեր օրգանիզմի վրա առաջին հերթին որպես հակաօքսիդանտ է ազդում ու պաշտպանում է սիրտը:


Ծիրանաչիր

Մաշկի համար

Սննդային մանրաթելեր` 60%
Երկաթ` 23%
Վիտամին C` 5% 
Վիտամին A` 60% 
Օրգանական թթուներ` 75% 
Վիտամին B1` 2%

 

Մրգերի մեջ սովորաբար քիչ քանակությամբ վիտամին A է պարունակվում, առանց որի մազերը փայլատ, իսկ մաշկն էլ չոր ու կնճռապատ է դառնում: Սակայն ծիրանաչիրն այս առումով բացառություն է. դրանում մեծ քանակի վիտամին A կա:



Սև սալորի չիր

Ենթաստամոքսային գեղձի համար

Սննդային մանրաթելեր` 30% 
Երկաթ` 20%
Վիտամին C` 4%
Վիտամին A` 1%
Օրգանական թթուներ` 175% 
Վիտամին B1` 1%

 

Սև սալորի չիրը ակտիվացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, ինչպես նաև հաջողությամբ մանրէազերծ է անում աղիները:

Չամիչ

Նյարդերի համար

Սննդային մանրաթելեր` 33% 
Երկաթ` 20%
Վիտամին C` 0% 
Վիտամին A` 0%
Օրգանական թթուներ` 70% 
Վիտամին B1` 10%

 

Վիտամին B1 ամենից մեծ քանակությամբ պարունակվում է խոզի ու տավարի ներքին օրգաններում, սակայն մենք դրանք հազվադեպ ենք սննդակարգում ներառում: Ավելի հասանելի է չամիչը, մի մոռացեք նրա մասին:



Ամենաընթերցվածը