Ի՞նչ տեղի կունենա , եթե ամեն առավոտ թզի չիր ուտեք․ Արդյունքը կզարմացնի ձեզ
168.am - ը գրում է, որ արյան մեջ ճարպի մեծ քանակը հիմնականում պայմանավորված է կենսակերպով և անառողջ սննդի ընդունմամբ։ Մեր օգտագործած մթերքի մեծ մասն անառողջ ճարպեր է պարունակում։ Արդյունքում կարող են ի հայտ գալ առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Արյունը մաքրելու գործում ձեզ օգնության կհասնի այս բնական միջոցը։
Բաղադրիչներ
- 60 գրամ բնական խնձորի քացախ
- 3 թզի չիր
Պատրաստման եղանակը։ Թզի վրա խնձորի քացախ լցրեք, թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան կերեք թզի չիրը։ Խնձորի քացախը պահեք. հաջոդ օրը ևս հարկավոր է դրա մեջ 3 թզի չիր դնել։
Խնձորի քացախը կարելի է օգտագործել 7 օր։ Թուզը կկլանի դրա բավական զգալի հատված։ Արյունը մաքրելու համար հարկավոր է սա շարունակել 14 օր։ Որպեսզի բուժումն իսկապես արդյունավետ լինի, հարկավոր է փոխել սննդակարգը և օգտագործել սնունդ, որը հարուստ է առողջ ճարպերով։ Միևնույն ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել նաև ֆիզիկական ակտիվությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
Նյութի աղբյուրը ՝ https://168.am/2017/05/18/795547.html