Սամիթի օգտակար հատկությունները․ Այն ամենը ինչի մասին դուք տեղյակ չեք

Դիտումներ 1512

Սամիթի օգտակար հատկությունները․ Այն ամենը ինչի մասին դուք տեղյակ չեք

Սամիթ (Anethum graveolens, հայերեն այլ անվանումներ՝ բաղբակ, տերաթողիկ, տերաղոթի), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։

 

Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ։  Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։

Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով։



Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։

Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշչ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջ։[2]

Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում։

Ձկնամթերքները մեծամասամբ մատուցվում են սամիթի հետ միասին։

Ամենակարևոր տեղեկությունը սամիթի մասին իմացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs 

 



Դեղատոմսը, որի բաղադրության մեջ եւս սամիթ կա, շատ լավ միջոց է` աշնանային մաղձոտ տրամադրությունից ազատվելու համար: Այն օգնում է սրտային անբավարարության, արյան բարձր ճնշման, ռեւմատիկ ցավերի եւ տարիքի հետ առաջ եկող հոդացավերի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 2 բաժին մատուտակի արմատ, 1 բաժին կատվախոտի արմատ, 2 բաժին դեղատնային սամիթ, 2 բաժին կատվալեզվի արմատ եւ 2 բաժին կալենդուլայի ծաղիկներ: Այս զանգվածը լցնել ապակե տարայի մեջ, որպեսզի բույսերն «ընկերանան»: Հետո այս խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր եւ դնել կրակին, հենց սկսի եռալ՝ անջատել ու թրմել 1 ժամ: Հետո քամել այն ու խմել 1 բաժակն ամբողջ օրվա ընթացքում:

 

Սամիթի հիանալի հատկություններից մեկն էլ այն է, որ շատ լավ պայքարի միջոց է ծովային հիվանդության դեմ: Դրա համար անհրաժեշտ է սամիթի աղացած սերմերից թուրմ պատրաստել` 2 թեյի գդալ սերմին ավելացնելով 1 բաժակ եռջուր: Պետք է թուրմը թողնել 30 րոպե եւ ընդունել առավոտյան ու երեկոյան` կես բաժակից: Անհրաժեշտության դեպքում կարելի է այս թուրմն ընդունել օրվա մեջ 3 անգամ:

Սամիթի ջուրը նույնպես հրաշք միջոց է

Սամիթի ջրի օգտակարության մասին իմացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/samiti-jri-ogtakar-hatkanishnery/basic

 

Առաջարկում ենք հիանալի ուտեստի բաղադրատոմս սամիթով

Բաղադրատոմսն այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/samitov-horti-mis

 
 
 
 
 


Ամենաընթերցվածը