Այս կինը 2 բաղադրիչով պատրաստել է քաղցկեղի դեմ դարի դեղամիջոցը․ Ոստիկանները նրան արգելեցին բարձրաձայնել, բայց նա հրապարակել է բաղադրատոմսը

Դիտումներ 15160

Այս կինը 2 բաղադրիչով պատրաստել է քաղցկեղի դեմ դարի դեղամիջոցը․ Ոստիկանները նրան արգելեցին բարձրաձայնել, բայց նա հրապարակել է բաղադրատոմսը

Բժիշկ Բադվիգը մի քանի տարի վատնեց քաղցկեղով հիվանդների արյան ուսումնասիրության համար:  Ուսումնասիրության արդյունքում նա հայտնաբերեց, որ հիվանդների արյան մեջ միշտ ցածր է ֆոսֆոլիպիդների պարունակությունը: Ինչպես նաև արյան մեջ հեմոգլոբինի ցածր քանակության հետ մեկտեղ նա հայտնաբերեց նաև անսովոր դեղնականաչավուն միացություններ: Եվս մեկ բացահայտում եղավ այն, որ առողջ մարդկանց արյան մեջ  Օմեգա 3 դասի յուղաթթուների մակարդակը շատ ավելի բարձր է, քան հիվանդների մոտ:

 

 

Ուսումնասիրությունների արդյունքում  բժիշկ Բադվիգը սկսեց փորձարկման ճանապարհով սննդակարգ կազմել հիվանդության բուժման համար: Արդյունքում նա կանգ առավ կաթնաշոռի և էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի (льняное масло) խառնուրդի վրա:


 



Կտավատի ձեթը բոլորից շատ է պարունակում Օմեգա 3 դասի յուղաթթուներ, հեշտ յուրացվում է և ալերգիաներ չի հարուցում: Կաթնաշոռն, իր հերթին, պարունակում է սուլֆոպրոտեինների բարձր մակարդակ: Բադվիգը հայտնաբերեց, որ կաթնաշոռի և էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի խառնուրդը ջրի մեջ լուծվում է, այսինքն` օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող է: Միայն չզտված կտավատի ձեթի օգտագործումն անվտանգ է, բայց նաև անարդյունք է: Այն անպայման պետք է խառնված լինի կաթնաշոռի հետ:

Ի զարմանս իրեն` Բադվիգը հայտնաբերեց, որ իր դիետայի 3 ամսվա կիրառումից հետո քաղցկեղով հիվանդների մոտ վիճակի լավացում է նկատվում. ուռուցքները փոքրանում են, ուժերը վերականգնվում են, իսկ արյան մեջ չկան դեղնականաչավուն մասնիկներ, ֆոսֆոլիպիդների և լիպոպրոտեինների պարունակությունը մոտենում է նորմային, կարգավորվում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը:  Հաջողվում էր փրկել նույնիսկ այն հիվանդներին, ումից բժիշկները պարզապես  հրաժարվել էին:

Բազմաթիվ փորձարկումներց հետո Բադվիգը գտավ օպտիմալ չափաբաժինը, այն է` 2 Ճաշի գդալ էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթը խառնել 100-150 գրամ կաթնաշոռի հետ՝ մինչև համասեռ զանգված դառնալը: Օգտագործել օրը մեկ անգամ:

1990թ. ուռուցքաբան բժիշկ Ռոեմը հայտարարեց, որ այս սննդակարգն աշխարհում ամենահաջողված հակաքաղցկեղային սննդակարգն է:

«Բադվիգի արձանագրության» (ինչպես հետագայում այն անվանեցին) օգտագործումը դիետայի մեջ   ապացուցեց իր թերապևտիկ արժեքայնությունը քաղցկեղի, միոկարդի ինֆարկտի, աթերոսկլերոզի, լյարդի ֆունկցիայի խանգարումների, խոցային հիվանդությունների, արթրիտի, մաշկային էկզեմաների, տարիքային դեգրադացիոն հիվանդությունների և աուտոիմունային հիվանդությունների կանխարգելման և բուժման  մեջ:

Իր ուսումնասիրությունների մեջ Բադվիգը հայտնաբերեց մեր առողջության համար, այսպես կոչված՝ «վատ» ճարպերի կործանարարության փաստը: Օրինակ` մարգարինը չափազանց վնասակար սննդամթերք է  ուռուցքային ռիսկի խմբի մարդկանց համար:

Բադվիգի գիտական հայացքներն ու պատկերացումները նրա ողջ կյանքի ընթացքում պաշտոնական բժշկության կողմից ենթարկվել են տոտալ հարձակման, իսկ այնուհետև նաև համաձայնեցված արհամարհանքի` կապված դեղագործական և սննդարդյունաբերական փոխադարձ շահերի հետ:

Ինչպես հետագայում հիշում է Բադվիգի հսկողության ներքո 10 տարի շարունակ գտնվող շագանակագեղձի քաղցկեղով տառապող նրա  նախկին հիվանդը, փաստաթղթավորվել է քաղցկեղի բուժման մոտ 1000 հաջողված պատմություն:

Սակայն  դեղագործական և ուռուցքաբանական արդյունաբերությունները անտեսել են Բադվիգի բոլոր հաջողությունները: Բացի դրանից, նրա գիտական եզրակացությունները կարող էին լուրջ հարված հասցնել  յուղերի արտադրմամբ զբաղվող ընկերություններին:

Բադվիգը անթույլատրելի էր համարում ամբողջական կամ մասնակի հիդրոգենիզացված որևէ տեսակի ռաֆինացված կամ, այսպես կոչված, արհեստական ճարպի  (մայոնեզ, մարգարին) օգտագործումը սննդի մեջ: Օրգանիզմը, սրտամկանը  չեն  ընդունում դրանք, և դրանց գործածումը կարող է հանգեցնել տարատեսակ խանգարումների, այդ թվում` բջջային մակարդակում: Վատ ճարպերի թվին  Բադվիգը դասում էր նաև ներկայումս հրուշակագործության մեջ մեծ տարածում ունեցող չհագեցած ճարպերը:

 

Նրա պատկերացումներով օգտագործման ենթակա են բնական շաքար պարունակող ածխաջրածինները` խնձորը, խուրման, տանձը, խաղողը: Չի թույլատրվում ռաֆինացված շաքարի որևէ տեսակի օգտագործումը, ներառյալ`  մակարոնեղենը , սպիտակ հացը, մսի յուղոտ տեսակները, պահածոյացված և տապակած մթերքները:

Գործնականում բոլորին առողջության նորմալ պահպանման համար խորհուրդ էր տրվում 100 գր. կաթնաշոռի և 5 գր.  էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի խառնուրդի  ամենօրյա օգտագործումը:

Border (6)Բադվիգի սննդակարգի համաձայն` նախաճաշը կարող էր  ներառել  մեղրի հետ հարած անպայման սառնարանում պահպանվող էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ` ավելացրած մի փոքր նոր կթված չեռացրած կաթ և թարմ հատիկավոր կաթնաշոռ:  Թույլատրվում էր նաև  ընկուզեղեն ավելացնել (բացի  գետնանուշից -арахис), ինչպես նաև սեզոնային թարմ մրգերի փոքր քանակություն:

Անհրաժեշտ է նշել, որ  Ջոաննա Բադվիգը  ծանր հիվանդությունների դեպքերում  գործածում էր  հետևյալ խառնուրդը` 42 գր. (3 ճաշի գդալ)  էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ  և 100 գր. կաթնաշոռ:

 

 

Էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթը շուտ փչացող մթերք է: Այդ պատճառով՝ գնելիս անպայման  անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա շշալցման ամսաթվին: Եթե շշալցումից անցել է 1 ամիս, ուրեմն՝ այն 100 -ով փչացած է, եթե անգամ պահպանման ժամկետը կես տարի է: Փչացած ձեթը դառն է ու  համեղ չէ, իսկ թարմը անուշ բույր ունի և թեթևակի այրում  է մանանեխի նման:

Գերմանիայում գործածում էին  նաև  Linomel  պատենտավորված միացությունը, որն իր մեջ ներառում էր էկոլոգիապես մաքուր կտավատի թարմ սառեցված սերմեր, կաթի փոշի և մեղր: Այս խառնուրդը անհրաժեշտ է օգտագործել այն պատրաստելուց  10 րոպեի ընթացքում, այլապես այն կթթվի և առողջության  համար վանգավոր կլինի:

ՋՈԱՆՆԱ ԲԱԴՎԻԳԻ ԲՈՒԺԻՉ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ . ՄԻ ԱՄՍՈՒՄ ԳՑՈՒՄ ԵՆՔ 10 ԿԳ ՔԱՇ

Ջոաննա Բադվիգի կարծիքով մեր օրգանիզմն անպայման ապահովված պիտի լինի բարդ ածխաջրերով,   հակաօքսիդանտներով, Օմեգա -3 դասի ճարպերով և բջջանյութով: Ջոաննան բացահայտեց նաև այն բնական ճանապարհը, որը թույլ էր տալիս կենսական կարևոր թթուներով ապահովել այն հիվանդներին, ովքեր տառապում էին ոչ միայն ավելորդ քաշից, այլև արյան մեջ այդ թթուների պակասից:  Ինչպես նշվեց, Ջոաննա Բադվիգի սննդակարգի հիմքում ընկած են 2 մթերք` էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ   և անպայման տնական կաթնաշոռ:

 



Այս սննդակարգը, որն ամենից առաջ կարելի է անվանել բուժիչ, հրապարակումից հետո անհավատալի մասսայականություն վայելեց: Բանն այն է, որ սա միակ հակաքաղցկեղային դիետան է աշխարհում:  Եվս մեկ անգամ փաստենք, որ Բադվիգը կատեգորիկ արգելում է որևէ տեսակի արհեստական ճարպի ընդունումը:

Բացի վերը նշված մթերքներից  նախաճաշին կարելի է օգտագործել նաև  մյուսլի կամ վարսակի փաթիլներ  (овсяные хлопья)` ավելացնելով քերած խնձոր:  Օրվա հետագա ճաշացանկը դուք կարող եք կազմել ինքնուրույն` հենվելով վերը բերված օրինակի վրա:

Եվ այպես, սննդի պատրաստման ընթացքում արգելվում է ռաֆինացված ճարպերի օգտագործումը : Սննդակարգի ընդունման ընթացքում բացառե’ք տապակած մթերքը և յուղոտ կաթնամթերքը , ինչպես նաև խոզի միսը: Կերակուրը կարող եք համեմել սխտորով, աղով, պղպեղով և այլ համեմունքներով: Օրական հարկավոր է օգտագործել  էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ և տնական պանիր  (125 գր.):  Բացառվում են նաև պահածոյացված մթերքները, ինչպես նաև իրենց բաղադրության մեջ քիմիական հավելումներ և համային ուժեղացուցիչներ պարունակող մթերքները:

Կազմելով դիետիկ սննդակարգը` օգտվե’ք առաջարկվող մթերքների ցանկից, որն իր մեջ ներառում է ծովային ձուկ, ջայլամի միս, օրական մեկ բաժակ թարմ քամած հյութ, մրգեր (3 -4 բաժին) կեֆիր և  յոգուրտ, հատիկավոր հաց, անյուղ թռչնամիս, օրական 2 լիտր ջուր և մեղր:

Անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ մթերք:

 

 

Ստորև ներկայացնում ենք Բադվիգի դիետայի ընդլայնված ցանկը`

թարմ ձուկ  (իշխան ,սաղմոն , ձողաձուկ ,  թունա  , форель, лосось, треска, тунец), օրական մինչև 200 գր.
թարմ մրգեր  (միջին մեծության , օրը 3-4 բաժին), բայց մրգերը խառնել խորհուրդ չի տրվում:
բանջարեղեն, հատկապես բրոկկոլի, սովորական կաղամբ (белокочанная капуста), բրյուսելյան կաղամբ  (брюссельская капуста), գազար:
միայն թարմ քամված մրգահյութեր, առնվազն` օրը մեկ անգամ: Եթե գերադասում եք ցիտրուսային հյութեր, ապա դրանք կարելի է խմել միայն  ձեթակաթնաշոռային  խառնուրդի ընդունումից ամենաքիչը մի քանի ժամ անց:
թթու կաթնային մթերքներ` բնական յոգուրտներ, կեֆիրներ:
փաթիլների տեսքով հացաբույսեր (овсянка)  և թխուկներ` պատրաստված միայն  խոշոր աղացած ալյուրից:
սննդային թթխմորներ (օգտագործելուց առաջ եփել):
ջուր (ոչ հանքային). խորհուրդ է տրվում խմել օրը 2 լիտր ուտելուց առաջ:
անյուղ միս, թռչնամիս (կենդանիները պետք է կերած չլինեն հորմոնալ, պեստիցիդային, հակամարմնային (антибиотики) սնունդ:
Արգելված սննդամթերքներն են  շաքարը , շաքարին փոխարինիչները , սինթետիկ E վիտամինը:

Ջոաննա Բադվիգի մածուկի բաղադրատոմսը

5 րոպե հարիչով հարել 100 գր. տնական անյուղ կաթնաշոռը և էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթը:

հիվանդությունների կանխարգելման նպատակով օգտագործելու դեպքում է 100 գր. կաթնաշոռին ավելացնել 1 ճաշի գդալ էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ:
թեթև տեսակների դեպքում` 2 ճ. գդալ
ծանր տեսակների դեպքում` 3-4 ճ. Գդալ
կաթնաշոռի չափաբաժինը նույնն է
ձեթակաթնաշոռային  մածուկը ուտել անմիջապես պատրաստելուց հետո
Այս մածուկը Բադվիգը խորհուրդ է տալիս ուտել առավոտյան հացաբույսային փաթիլների (овсяные хлопья), քերած տանձի կամ խնձորի, ինչպես նաև ընկուզեղենի բոլոր տեսակների (բացի գետնանուշից`  арахис) հետ:

Այս մածուկը խորհուրդ է տրվում օգտագործել գրեթե բոլորին:

Առո’ղջ եղեք և ապրեք երկար տարիներ:



Ամենաընթերցվածը