Այսօր սուպերմարկետում կարտոֆիլի գինը տեսա, քիչ էր մնում ինֆարկտ ստանայի

Դիտումներ 1544

Այսօր սուպերմարկետում կարտոֆիլի գինը տեսա, քիչ էր մնում ինֆարկտ ստանայի

Մեր հետևորդներին Ժորան կիսվել է իր պատմությունով։

Ես Ժորան եմ, բնակվում եմ Գեղարքունիքի մարզում։

 

 

Զբաղվում եմ կարտոֆիլի բիզնեսով։ Ես այս տարի այնպիսի գներ են դարձրել կարտոֆիլը, որ հազիվ 60-70 դրամով եմ կարողանում վաճառել։ Սա մեր տանջանքի համեմատ ահռելի ցածր գումար է։



Այսօր սուպերմարկետից առևտուր էի անում և նկատեցի կարտոֆիլի գինը ու անկեղծ ասած քիչ էր մնում ինֆարկտ ստանայի։ Ես նույնիսկ չեմ կարողանում վաճառել 1 կգ կարտոֆիլը 70 դրամով, իսկ սուպերմարկետում այն վաճառվում էր 160 դրամ։

 

 

 

Եվ պատկերացրեք գնորդներն էլ մեծ քանակությամբ։ Այս, գյուղացու աշխատանքը չի գնահատվում։



Կարտոֆիլը հազվադեպ է ներառվում օգտակար մթերքների շարքում: Սովորաբար այն համարվում է օսլա պարունակող և կալորիական սնունդ: Իրականում կարտոֆիլը  պարունակում է 164 կկալ, 0.2 գրամ ճարպ, 0 գրամ խոլեստերին, 37 գրամ ածխաջուր, 4.7 գրամ բջջանյութ և 4.3 գրամ սպիտակուց:    Այն պարունակում է կալցիումի օրվա պահանջի 2%-ը, վիտամին C-ի 51%-ը, երկաթի 9%-ը, վիտամին B6-ի 30%-ը, մագնեզիումի 12%-ը և կալիումի 25%-ը: Կարտոֆիլը պարունակում է նաև ֆոսֆոր, նիացին, ֆոլաթթու, խոլին և ցինկ: Կարևոր է իմանալ, որ մշակում չանցած կարտոֆիլը պարունակում է շատ քիչ քանակությամբ աղ (օրվա պահանջի 1%-ից պակասը): Առանձին հարց է ալֆա-ճարպաթթվի պարունակությունը: Այն օգնում է գլյուկոզան վերածել մաքուր էներգիայի:

 

 

Կարտոֆիլի կեղևը պարունակում է ֆլավոնոիդ կվերցետին, որն օժտված է հզոր հակաբորբոքային և հակաօքսիդանտի հատկությամբ:   Այսպիսով, կարտոֆիլը օգնում է պահպանել ոսկրերի առողջությունը, նպաստում է կոլագենի արտադրությանը, կարգավորում է արյան ճնշումը: Սննդակարգում կարտոֆիլի կիրառումն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, ինչը պաշտպանում է սիրտը: Կարտոֆիլի մեջ պարունակվող վիտամին B6-ը ճնշում է անոթը վնասող հոմոցիստեինի կուտակումը: Իսկ խոլինը կարգավորում է քունը, մկանների շարժումը, ուսուցման գործընթացը և հիշողությունը: Տվյալ միացությունը պահպանում է բջջային մեմբրանի կառուցվածքը, օգնում է նյարդային իմպուլսի հաղորդմանը, կլանում է ճարպը և իջեցնում է խրոնիկ բորբոքման մակարդակը: 



Ամենաընթերցվածը