Գիտե՞ք այս կանաչիի անունը․ Տատիկս գյուղում շատ էր պատրաստում այս կանաչին

Դիտումներ 13535

Գիտե՞ք այս կանաչիի անունը․ Տատիկս գյուղում շատ էր պատրաստում այս կանաչին

Փիփերթը երկամյա, երբեմն` բազմամյա իլիկաձեւ արմատով բույս է, որի ցողունն ուղղաձիգ է կամ գետնին փռվող, թավոտ-մազածածկ։ Ցողունների բարձրությունը փոփոխվում է 30-50 սմ, երբեմն` ավելի բարձր։ Տերեւները կլորավուն են, հիմքում` սրտաձեւ, հերթադիր, երկարակոթուն։ Ծաղիկները տեղադրված են փնջերով տերեւածոցերում, ծաղկաբաժակի տերեւիկները հինգն են, կա նաեւ ենթածաղկաբաժակ երեք տերեւիկով։

 

 

Ծաղկաթերթերը հինգն են, վարդագույն` ալ բծերով։ Բազմաթիվ առէջքները ստորին մասում կազմում են հոծ խողովակ։ Սերմնարանները մի քանիսն են, պտուղն ունի սկավառակի տեսք, բաղկացած մի քանի սերմերից, կենտրոնում ունի փոսիկ։ Պտուղները համեղ են եւ սննդարար, դրանք շատ են սիրում ուտել երեխաները։



Փիփերթից ստանում են դեղին ներկանյութ։ Բուժական նպատակներով օգտագործվում են բույսի տերեւները, ծաղիկները, սերմերը, արմատները։ Ծաղիկները հավաքում են չբացված վիճակում, տերեւները` նախքան ծաղկելը։

 

 

Չորացնում են բաց ծածկի տակ, բարակ շերտով։ Տերեւները եւ ծաղիկները պահում են` ապակյա, իսկ արմատները` փայտյա տարայի մեջ։ Ա. Ամասիացին խորհուրդ է տվել փիփերթի-մոլոշավարդի հյութով թրջոց դնել ջերմության հետեւանքով առաջացած աչքացավի ժամանակ։ 



Կիրառել է այն չոր հազի, երիկամների, միզապարկի եւ միզուղիների հիվանդությունների ապաքինման համար։ Ժողովրդական բժշկության մեջ փիփերթի ծաղիկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց։

 

 

Բույսի վերգետնյա մասի եփուկով կատարում են ողողումներ, լոգանք։ Խմում են տաք վիճակում` հազի, թոքախտի դեպքում։ Սերմերի եփուկն ու թուրմը օգնում է բրոնխիտի, հազի, շնչուղիների հիվանդությունների, միզապարկի բորբոքման դեպքում։



Ամենաընթերցվածը