Գլխուղեղի ուռուցքի ախտանիշ է սա․ Պետք է լուրջ վերաբերվել այս ամենին և աչքաթող չանել
Գլխուղեղի ուռուցք, առաջանում է գլխուղեղում անկանոն բջիջներ հայտնվելու պատճառով։ Գոյություն ունի ուռուցքների երկու հիմնական տեսակ՝ չարորակ կամ քաղցկեղածին և բարորակ։
Քաղցկեղածին ուռուցքները կարելի է բաժանել առաջնային ուռուցքների, որոնց առաջացումը սկսվում է գլխուղեղում, և երկրորդային ուռուցքների, որոնք հանդիսանում են օրգանիզմում առկա այլ ուռուցքների տարածման հետևանք, հայտնի են նաև որպես գլխուղեղի մետաստազային ուռուցքներ։
Գլխուղեղի ուռուցքների ցանկացած տեսակի դեպքում կարող են առաջանալ տարբեր ախտանշաններ, որոնք կախված են գլխուղեղի ախտահարված բաժնից։ Այս ախտանիշներն ընդգրկում են գլխացավեր, ցնցումներ, տեսողության հետ կապված խնդիրներ, փսխում և հոգեկան փոփոխություններ։
Գլխացավը սովորաբար ավելի ուժեղ է լինում առավոտյան ժամերին և վերանում է փսխման հետ։ Այլ ախտանշաններից կարող են լինել դժվարություններ կապված քայլելու, խոսքի հետ և զգացողությունների խանգարումներ։ Հիվանդության պրոգրեսիային զուգահեռ կարող են առաջանալ գիտակցության կորուստներ։
Գլխուղեղի ուռուցքների նշաններն ու ախտանիշները լայն են։ Հիվանդները զգալու են դրանք, անկախ նրանից՝ ուռուցքը բարորակ է, թե չարորակ։ Գլխուղեղի առաջնային և երկրորդային ուռուցքները ներկայանում են նույն ախտանիշներով, որոնք կախված են ուռուցքի տեղակայումից, չափսից և աճի արագությունից։ Օրինակ՝ ճակատային բլթի մեծ ուռուցքները կարող են առաջացնել մտածողության ունակությունների փոփոխություններ։ Իսկ Վերնիկեի դաշտի փոքր ուռուցքները (փոքր դաշտ, որը պատասխանատու է խոսքի հասկացման համար) կարող են ֆունկցիայի մեծ մասի կորստի պատճառ դառնալ։
Հոտառության փոփոխությունները կարող են լինել ուռուցքի, մասնավորապես՝ ուղեղի ուռուցքի ախտանիշ:
«Մարդիկ, որոնց մոտ ախտորոշվել է գլիոբլաստոմա՝ գլխուղեղի ագրեսիվ ուռուցք, ասում էին, որ ամենուր իրենց հետևում են տհաճ հոտեր։ Օրինակ՝ բրիտանացի Ալեքսը պատմել է, որ մի քանի օր անընդմեջ արթնացել է այրված կաուչուկի սուր հոտից։ Շուտով թեստերն ու ՄՌՏ-ն ցույց տվեցին սարսափելի ախտորոշում՝ գլիոբլաստոմա»,- գրում է «Բժիշկ Պետեր» հրատարակությունը։