Խոզի բդի գինը փոփոխվել է․ Տեսեք ինչ արժե 1 կգ խոզի բուդը
Ամանորին մեկ ամսից քիչ է մնացել և սպասվում է թանկացումներ ցանկացած սննդային ոլորտներում։
Եվ ամենխոցելինեից մեկը ՝ դա մսի շուկան է։ Դեռ դեկտեմբերի սկիզբն է, բայց խոզի բդի գինը փոփոխվել է և սպասվում է, որ օրեցօր կբարձրանա։
Այս պահին միջինում 1 կգ խոզի բուդը 2600 դրամ է։ Սա լավ որակի մսի մասին է խոսքը ՝ տեղական և բարձր որակ։
Իսկ գնային բարձրացում սպասվում է մինչև 3000 դրամ։
Խոզի բդի պատրաստման յուրահատուկ տարբերակ։
Բաղադրամասեր
միս խոզի – 5 կգ(բուդ)
սոխ – 2 գլուխ
սխտոր – 10 պճեղ
ծիտրոն – 5 ճյուղ
հյութ լոլիկի – 100 մլ(թանձր)
քացախ գինու – 4 ճ/գդ
մանանեխ – 4 ճ/գդ
աղ – ըստ ճաշակի
պղպեղ կարմիր – ըստ ճաշակի
Ջնարակի համար՝
օշարակ բալի – 100 մլ
քացախ – 2 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Բուդը լվանում ենք, մաքրում և անհրաժեշտության դեպքում 12 ժամով թողնում սառը ջրի մեջ։
Պատրաստում ենք մարինադ. մանր կտրատած սոխը, ճզմած սխտորը, ծիտրոնի ճյուղերը, լոլիկի թանձր հյութը, քացախը, աղը, կարմիր պղպեղը և մանանեխը խառնում ենք իրար։ Պետք է ստանանք թանձր սոուս։ Բուդը պատում ենք այդ սոուսով և 6 (ավելի լավ կլինի 12 ժամով) ժամով մարինացնում։ Եթե բուդը ոչ մի կաթսայի մեջ չի տեղավորվում, վերցնում ենք պոլիէթիլենային տոպրակ և բուդը տեղավորում մեջը։ Այնուհետև տոպրակի բերանը պինդ կապում ենք։
Բուդը մարինացնելուց հետո կաշվի վրա կտրվածքներ ենք անում և նորից մարինադի սոուսով պատում։
Փայլաթիթեղի մեջ լավ փաթաթում ենք և տեղավորում մինչև 180-190 աստիճան տաքացրած ջեռոցը։
Բուդը 1,5 ժամ եփում ենք։ Այնուհետև հանում ենք ջեռոցից և հեռացնում սոխի և սխտորի կտորները, որպեսզի չայրվեն։
Ջնարակի համար խառնուրդ ենք պատրաստում։ Բալի թանձր օշարակը խառնում ենք քացախի հետ։ Այնուհետև այդ խառնուրդով պատում ենք բուդը։
Բուդը դնում ենք փայլաթիթեղի մեջ և 15 րոպեով կրկին տեղափոխում ջեռոցը։ Վերջին 10 րոպեն եփում ենք գրիլի ռեժիմով։
Լավ կլինի բուդը մատուցենք թթու կաղամբի կամ ջեռոցում եփած խնձորի հետ։ Թթու խնձորը լվանում ենք, կտորների բաժանում, թաթախում ջնարակի մեջ և բուդի հետ 30 րոպե թխում։ Ամեն ինչ պատրաստ է։ Բարի ախորժակ։