«Հարթ որովայն դիետա». միջոց, որը նաև օգնում է կարճ ժամանակում ազատվել փորի փքվածությունից: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 317
«Հարթ որովայն դիետա». միջոց, որը նաև օգնում է կարճ ժամանակում ազատվել փորի փքվածությունից: Գրում է med.tert.am-ը

Փորի փքվածության պատճառած տհաճ զգացողությունները կարող են բավական անտանելի լինել և ամենավատն այն է, որ կարճ ժամանակում այդ խնդրից ազատվելն այդքան էլ հեշտ չի: Այնուամենայնիվ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի բաղադրատոմս, որը կօգնի շատ արագ լուծել այդ խնդիրը:

Այս ըմպելիքը հայտնի է որպես «Սասսի ջուր» և անվանվել է հայտնագործողի՝ Սանտիյ Սասսի պատվին:

Որո՞նք են այս ըմպելիքի առավելությունները

  • առանց կալորիականության է,
  • օգնում է վերածել հասարակ ջուրը ճարպերն «այրող» չափազանց արդյունավետ միջոցի,
  • բարելավում է մարսողությունը,
  • բարելավում է առողջության ընդհանուր վիճակը:

 


«Հարթ որովայն դիետան», որը հիմնված է այս ըմպելիքի վրա, օգնում է շատ արագ նիհարել:

Ինչպե՞ս է այն պատրաստվում

Բաղադրությունը.

  • 2 լիտր ջուր,
  • 12 հատ անանուխի ոչ մեծ տերև,
  • 1 թեյի գդալ քերած կոճապղպեղ (имбирь),
  • մանր կտրատված միջին չափի մեկ կիտրոն,
  • մաքրած և մանր կտրատված միջին չափի մեկ վարունգ

Պատրաստման եղանակը.

Անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները և ըմպելիքը պատրաստ է:

Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել 8-10 բաժակ «Սասսի ջուր»: Այս ջուրը բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա, օգնում է նվազեցնել ախորժակը և ազատվել որովայնի փքվածությունից: Բացի այդ, այն նաև հիանալի միջոց է փորկապության դեմ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը