Իտալիայում Զիկայի վարակակիրն առողջ երեխա է լույս աշխարհ բերել
![]()
Իտալական Պավիա քաղաքում Զիկայով հիվանդ կինը միանգամայն առողջ երեխա է լույս աշխարհ բերել։ Նա հղիության ողջ ընթացքում գտնվել է բժիշկների աչալուրջ հսկողության տակ:
Ինչպես նշում է italia-ru.com-ը, իտալուհին որդուն անվանակոչել է Մատեո՝ ի պատիվ այն սրբի, ում անունով անվակոչված է հիվանդանոցը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Զիկա վարակը կարող էր հղիության ընթացքում տարածվել նաև պտղի վրա՝ հանգեցնելով միկրոցեֆալիայի (գանգի չափսերի և գլխուղեղի զգալի փոքրացում մարմնի մյուս մասերի նորմալ չափսերի համեմատ):
Զիկան լայն տարածում է գտել հատկապես Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում: Դրա հարուցիչը ֆլավիվիրուս է, փոխանցողը՝ Aedes aegypti ցեղի մոծակները: Հետազոտողները գտնում են, որ վարակվածների միայն 20%-ի մոտ է հիվանդությունն ընթանում ախտանշաններով:
Նշվում է, որ Զիկայի վարակակիր հանդիսացող հղիները դեպքերի մեծ մասում լույս աշխարհ են բերում անառողջ երեխաների:
