Խոշոր ու շղթայական ավտովթար Դավիթաշենի «Ադորա» ռեստորանի դիմաց. բախվել են 2 «Mercedes»-ն ու «Opel»-ը. կա 7 վիրավոր.

Դիտումներ 372
Խոշոր ու շղթայական ավտովթար Դավիթաշենի «Ադորա» ռեստորանի դիմաց. բախվել են 2 «Mercedes»-ն ու «Opel»-ը. կա 7 վիրավոր.

 

Քիչ առաջ, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթաշեն վարչական շրջանում` Եղվարդի խճուղում, «Ադորա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Opel» մակնիշի 34 FR 516 համարանիշի, «Mercedes» մակնիշի 91 UF 091 համարանիշի և «Mercedes 160A» մակնիշի 30 AV 505 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:


 

Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ փրկարական ջոկատը: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները: Ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ, ով վիրավորներին ուղեկցել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

 

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից պետք է ժամանի հերթապահ հետաքննիչը: Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնն ու մեկի անվահեծանը կոտրվել և շպրտվել է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
 

Աղբյուրը ՝ http://shamshyan.com/hy/article/2016/11/04/100250/

Ամենաընթերցվածը