Խոհարարական գաղտնիքներ տնային տնտեսուհիների համար

Դիտումներ 605
Խոհարարական գաղտնիքներ տնային տնտեսուհիների համար

1. Եթե ճիշտ ժամանակին չեք հասցրել հավաքել արգանակի վերին շերտում առաջացող փրփուրը, կարող եք կաթսայի մեջ մեկ բաժակ սառը ջուր լցնել: Այդ դեպքում փրփուրը կբարձրանա վերև, և դուք կարող եք հեռացնել այն:

2. Հավի արգանակի մեջ ոչ մի համեմունք մի ավելացրեք: Պետք է ավելացնել միայն գազար և սոխ: Հակառակ դեպքում արգանակը կորցնում է իր համը:

3. Երբեք դափնու տերևը մի թողեք ապուրի մեջ: Այն հրաշալի համ է տալիս միայն եռալու ընթացքում, իսկ ապուրի պատրաստ լինելուց հետո այն պետք է շտապ հեռացնել:

4. Կոտլետներն ավելի փափուկ և համեղ կլինեն, եթե տապակելուց մեկ կամ կես ժամ առաջ դրանց վրա քսեք քացախ կամ բուսական յուղ: Նույնը կարելի է անել նաև գրիլի համար նախատեսված մսի դեպքում:

5. Եթե ուզում եք, որպեսզի կոտլետները շատ համեղ ստացվեն, ապա ֆարշի մեջ ավելացրեք շատ մանր կտրտած և մի փոքր տապակած սոխ ու հում կարտոֆիլ: Կարտոֆիլը և սոխը պետք է լինեն հավասար քանակությամբ:

6. Տապականեր պատրաստելիս առաջին պահին կրակը պետք է շատ ուժեղ լինի, այնուհետև կարելի է կամաց-կամաց իջեցնել այն:

7. Ձուկը տապակելու ընթացքում չի առանձնանա իրարից, եթե տապակելուց առաջ չորացնեք սրբիչով և նույն պահին համեմեք աղով:

8. Սունկը` հատկապես ապուրներում, ավելի համեղ է լինում այն քիչ կտրտելու դեպքում:

9. Հում վիճակում քերված կարտոֆիլը խառնեք կաթի հետ, հակառակ դեպքում այն կփոխի գույնը և համը:

10. Լավ կլինի հին կարտոֆիլը խաշելիս ջրի մեջ ավելացնել քացախ, դափնու տերև և սխտոր: Որքան հին է կարտոֆիլը, այնքան շատ ջուր պետք է լցնել:

11. Կարտոֆիլով պյուրեն պետք է խառնել միայն ձեռքով: Հարիչով խառնելիս, ճիշտ է, ավելի գեղեցիկ է ստացում, բայց՝ ոչ օգտակար:

12. Խմորիչով պատրաստված խմորն ավելի փափուկ կստացվի, եթե ավելացնեք խաշած և քերված կարտոֆիլ:

13. Բուսական յուղը տապակելու ընթացքում չի սևանա, եթե տաքացած թավայի վրա աղ լցնեք:

14. Խմորն ավելի շուտ պատրաստ կլինի, եթե նրա մեջ մի քանի երկար մակարոն մտցնեք:

15. Եթե ուզում եք ստանալ թեթև և փափուկ սերուցք, այն հարեք ութաձև, այսինքն՝ ո՛չ միայն ափսեի կենտրոնում, այլև` կողքերով:

16. Թթխմոր չպարունակող խմորով պատրաստված ուտեստներն ավելի համեղ կլինեն, եթե դրանց մեջ ավելացնեք մեկ գդալ կոնյակ:

17. Եթե ուզում եք, որ լոբին խաշելիս չփոխի գույնը, խաշեք այն բաց կափարիչով:

18. Ձեթը տապակելու ընթացքում չի ցայտի, եթե նախքան տապակելը ձեթի մեջ աղ ավելացնեք:

19. Կաղամբով աղցանի մեջ խնձորի փոխարեն կարող եք դնել նարնջի շերտաձև կտորներ:

20. Աղցանի մեջ բուսական յուղ կարելի է ավելացնել միայն աղից, պղպեղից և քացախից առաջ:

21. Մայոնեզով պատրաստված աղցանները, ինչպես նաև վինեգրետն, ավելի համեղ կլինեն, եթե մատուցելուց առաջ կիտրոնի կեղև ավելացնեք: Կեղևը պետք է պահել առավելագույնը 10 րոպե:

22. Վինեգրետն արտասովոր համեղ կլինի, եթե մատուցելուց առաջ վրան ավելացնեք մեկ գդալ կաթ և մեկ գդալ շաքարավազ:

23. Սոխի կեղևը կարող է շատ գեղեցիկ գունավորել արգանակը: Այն նաև շատ օգտակար է:

24. Հավն ավելի շուտ կեփվի, եթե 20-30 րոպե խաշվելուց հետո ևս 20 րոպե եփեք սառը ջրում:

25. Որպեսզի միսը վառարանում չվառվի և չչորանա, պետք է վառարանի մեջ դնել նաև ջրով լցված սիլիկոնե գլանակներ:

26. Որպեսզի ձուկը  տապակելիս շատ ուժեղ չբուրի, ձեթի մեջ պետք է մանր կտրտած կարտոֆիլ լցնել:

27. Ձմեռվա համար կոմպոտ պատրաստելիս, որպեսզի այն արագ սառչի, պետք է հեղուկով լցված կաթսան դնեք սառը ջրով լցված մեկ այլ տարայի մեջ:

28.Կիսել պատրաստելիս օսլան պետք է լցնել ոչ թե կաթսայի կենտրոնում, այլ` անկյուններում:

 

Ամենաընթերցվածը