Ողբերգական ավտովթար Հրազդանի ճանապարհին. կա 1 զոհ, 7 վիրավոր

Կոտայքի մարզում, հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ:
Ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ 8 մարդ դուրս է բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։ Նրանցից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը ուսանողների տեղափոխելիս է եղել Երևան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող «Opel»-ին։
Աղբյուրը ՝ yerevan.today
