Վերականգնեք մարսողությունն ընդամենը 15 րոպեում

Դիտումներ 191

Վերականգնեք մարսողությունն ընդամենը 15 րոպեում

Xohanoc.am կայքը ներկայացնում է մի քանի բնական խառնուրդներ, որոնք կխթանեն նյութափոխանակությունն ու կլավացնեն մարսողական համակարգը: Բոլոր բաղադրիչները մատչելի են և հասանելի: Դրանցից յուրաքանչյուրն էլ առկա է ձեր սառնարանում:

Այսպիսով՝

Ձիթապտղի յուղ և կիտրոն– 1թ/գ ձիթապտղի յուղն ու մի քանի կաթիլ թարմ կիտրոնի հյութը խառնեք: Խմեք խառնուրդն առավոտյան՝ նախաճաշից առաջ կամ ուտելուց մի քանի ժամ հետո:

Աղբյուրի ջուր և կիտրոն- 1 բաժակ ջրի մեջ քամեք 1 կիտրոնի հյութ ու խմեք առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Նույնիսկ, եթե մարսողական խնդիրներ չունեք, խմեք այս խառնուրդը, քանի որ այն չափազանց օգտակար է ընդհանուր առողջության համար:

Սոդա և աղբյուրի ջուր- Կես թեյի գդալ սոդան լուծեք ջրում և խմեք ամեն առավոտ: Այս հրաշք խառնուրդը հրաշալի է մարսողության համար:

 



ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Եթե ստամոքսի խոց կամ այլ խնդիրներ ունեք, ապա այս բաղադրատոմսերը ձեզ հակացուցված են:

Եթե ցանկանում եք լավացնել նյութափոխանակությունն ու արագացնել մարսողությունը, պետք է օգտագործեք հետևյալ մթերքները.

  • Մանրաթելերով հարուստ մրգեր և բանջարեղեն
  • Ձավարեղեն
  • Պրոբիոտիկներ պարունակող մթերքներ
  • Շատ ջուր:

Աշխատեք նաև առողջ ապրելակերպ վարել, կարող եք 15 րոպե քայլել կամ վազել:



Ամենաընթերցվածը