Ուշագրավ փաստեր, թե ինչպես են Ամանորը դիմավորում տարբեր երկրներում

Դիտումներ 241

Ուշագրավ փաստեր, թե ինչպես են Ամանորը դիմավորում տարբեր երկրներում

Հունաստան
Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»։ Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»։

Բուլղարիա
Բուլղարիայում, մտերիմները, ընկերները, հարազատները հավաքվում են ամանորյա սեղանի մոտ և բոլոր տներում երեք րոպեով անջատվում են լույսերը։ Այդ ժամանակ սեղանի շուրջ հավաքվածները համբուրում են իրար։ Ոչ ոք չի ասում, թե ում է համբուրել։ Այդ ամանորյա համբույրները պահպանվում է ամանորյա մթության կողմից։

Ճապոնիա
Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի՝ այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը, ըստ նրանց՝ հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։

Վիետնամ, Կամպուչիա, Կորեա, Մոնղոլիա
Ամանորի պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարված փոցխը։ Ամենայն հավանականությամբ հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը «դիզում երջանկությունը»։

Ի դեպ, Արևելքում տարածված են նաև ծննդյան տոնավաճառները, որտեղից կարելի է ձեռք բերել ոչ միայն հագուստ, կոշիկ, սնունդ և այլն, այլև երազանքներ, հույսեր և երջանկություն։ Այդ տոնավաճառում, օրինակ՝ կարելի է ձեռք բերել «դարումա»: Այն  փայտյա կամ փափուկ մի խաղալիք է, որը բուդդայական պանթեոնից է։ Կարելի է ձեռք բերել նաև «համայումի»՝ բութ ծայրով և սպիտակ բմբուլներով աղեղներ, որոնք կոչված են տնից վտարել չար ուժերին։ Կարելի է ձեռք բերել նաև «տակառա-բունե»՝ բրնձով լի նավակներ, որտեղ նստած են յոթ սրբեր։ Այդ իրը խորհրդանշում է բարիք և հաջողություն։

Իսպանիա
Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ։

Յուրաքանչյուր հատիկը խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 հատիկները, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը։ Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ովքեր Նոր Տարին դիմավորում է տանը։ Խաղողի հատիկներ դրվում են բոլոր ամանների մեջ։

Կոլումբիա
Նոր տարվա նախորեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ։ Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային կերպարներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով։ Իսկ ահա Ամանորյա խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է։ Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաներին զվարճալի պատմություններ պատմում։

Շոտլանդիա
Շոտլանդիայում Ամանորյա գիշերը՝ զանգերից անմիջապես հետո, բացում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը։ Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց, որն առաջինը կմտնի տուն և կշնորհավորի իրենց։ «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն։ Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարիի մեջ։

 



Անգլիա
Անգլիայում Ամանորի գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա։ Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր։ Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին։

Էկվադոր
Էկվադորում անցած տարվա դժբախտությունները հեռանալու համար ամանորյա զանգերից հետո լուսամուտից դուրս են շպրտում ջրով լի բաժակ։ Եթե Էկվադորցին ցանկանում է ողջ տարին ճանապարհորդել, ամանորյա զանգերը խփելու ժամանակ ճամպրուկը ձեռքին պետք է վազի տան շուրջը։ Եթե ցանկանում է հարստանալ, ապա զանգերի խփելուն պես պետք է հագնի դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե ցանկանում է երջանիկ լինել, ապա պետք է կրի կարմիր երանգներով ներքնազգեստ։

Իտալիա
Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը, փոխարինելով դրանք նորերով։ Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում։ Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան։

Դանիա
Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա, որի մեջ թաքցված է լինում ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։ Դա ևս վատ չէ։

Գերմանիա
Գերմանիայում Սուրբ Ծնունդն ընտանեկան տոն է։ Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը։ Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ։ Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը՝ պատրաստված ալյուրից, շաքարից և չամիչից:

 



Հնդկաստան
Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար։

Ֆինլանդիա
Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։ Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն։ Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին։ Նախկինում նա, բացի նվերներից, իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»։ Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ։

Ֆրանսիա
Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»։

Հունգարիա
Հունգարիայում ընդունված է սուլել Ամանորի գիշերը։ Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ մանկական խաղալիքներով։ Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու երջանկությանը։



Ամենաընթերցվածը