Տղամարդկանց 10 գաղտնիքները: Ցանկալի է, որ կանայք փորձեն հիշել այս գաղտնիքները և չմոռանան:

Դիտումներ 289
Տղամարդկանց 10 գաղտնիքները: Ցանկալի է, որ կանայք փորձեն հիշել այս գաղտնիքները և չմոռանան:

1. Տղամարդը սեր ավելի հեշտ է խոստովանում գործողությունների, քան բառերի միջոցով: Բառերի փոխարեն նրանք փորձում են կնոջ համար պայմաններ ստեղծել, որոնցում նրան ավելի հեշտ կլինի ապրել:

2. Տղամարդու պարտականություններին լուրջ են վերաբերվում: Եթե տղամարդը որոշում է պարտականություններ ստանձնել, ապա նա դրան շատ լուրջ է վերաբերվում և հարաբերություններում ներդրում այն ամենը, ինչ կարող է:

3. Նա քեզ իրոք լսում է: Երբ դու տղամարդու հետ լուրջ խոսակցություն ես վարում, ապա ցանկանում ես, որ նա ժամանակ առ ժամանակ գլխով անի կամ ցույց տա, որ լսում է քեզ: Սակայն ոչ բոլոր տղամարդիկ են դա անում: Սակայն բարկանալ հարկավոր չէ, հնարավոր է, նրանք ձեզ լսում են ու լուռ վերլուծում այն, ինչ դուք ասում եք:

4. Կապվածության համար նրանց համատեղ գործունեություն է հարկավոր: Տղամարդիկ հարաբերությունները գերադասում են համատեղ գործողություններով, այլ ոչ թե զրույցներով ամրապնդել:

5. Տղամարդիկ իրենք իրենց համար ժամանակ են պահանջում: Համատեղ գործողություններից բացի` տղամարդիկ կարիք ունեն անձնական ժամանակի, որը նախատեսված է միայն իրենց համար: Հարկավոր չէ մտածել, թե նա չի ցանկանում շփվել քեզ հետ, փոխարենը սիրում է ժամանակը միայնակ կամ ընկերների հետ անցկացել: Այդ դեպքում դուք նրան հնարավորություն եք տալիս կարոտել ձեզ:

 


6. Տղամարդիկ իրենց հայրերից են սովորում: Եթե ցանկանում ես իմանալ` ինչպիսին կլինի տղամարդը, ապա ուշադիր ուսումնասիրի նրա հորը: Շատ տղամարդիկ իրենց հայրերից են սովորում` ինչպես վերաբերվել կնոջը, ում հետ հարաբերություններ ունեն:

7. Տղամարդիկ նուրբ ակնարկներ չեն հասկանում: Նրանք հակված չեն նկատելու քո դեմքի արտահայտություններն ու ձայնի տոնի փոփոխությունները: Այդ պատճառով էլ, եթե ցանկանում ես առողջ հարաբերություններ պահպանել, ապա հնարավորինս բաց և անկեղծ եղիր:

8. Տղամարդիկ շատ են սեքսի մասին մտածում: Կարծես թե մենք դրա մասին գիտենք, սակայն քիչ կանայք չկան, ովքեր դա չեն հասկանում և ում դա անհանգստացնում է:

 

9. Տղամարդիկ սիրում են, երբ սեռական կյանքում նախաձեռնողը կանայք են: Դա էլ նորություն չէ: Սակայն կանայք մինչև այժմ հակված են մտածել, թե սեքսի հարցերում նախաձեռնողը պետք է տղամարդը լինի: Այդ պատճառով էլ մի ամաչեք ցույց տալ տղամարդուն, որ նա ցանկալի է: Դա զգալիորեն կբարելավի ձեր հարաբերությունները:

10. Տղամարդկանց համար կարևոր է բավարարել իրենց զուգընկերուհուն: Սակայն նա չի իմանա` ինչ է քեզ դուր գալիս, եթե դու դրա մասին նրան չասես:

Ամենաընթերցվածը