Տեղումներ հանրապետությունում։ Դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսի անցակետը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:
Աղբյուրը ՝ shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/10/26/99424/
