21 շաբաթական պտուղը վիրահատության ժամանակ բռնեց բժշկի մատը. 16 տարի անց այդ տղան...

Դիտումներ 351
21 շաբաթական պտուղը վիրահատության ժամանակ բռնեց բժշկի մատը. 16 տարի անց այդ տղան...

17 տարի առաջ այս լուսանկարը տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ «հույսի ձեռք» անվանմամբ:

1999 թվականին ստուգման ժամանակ բժիշկները 21 շաբաթական պտղի մոտ հայտնաբերեցին վերջնույթների խնդիր, որի պատճառով երեխան հետագայում չէր կարողանալու ոչ քայլել, ոչ էլ նույնիսկ նստել: Բժիշկները որոշեցին ռիսկի դիմել և վիրահատել երեխային հենց մոր արգանդում՝ որպեսզի երեխան հետագայում կարողանար ապրել լիարժեք կյանքով: Մայրը՝ Ժյուլի Արմասը, համաձայնվեց: Վիրահատությունը, Փառք Աստծո, բարեհաջող անցավ, իսկ վիրահատության վերջում հայտնվեց փոքրիկի ձեռքը, որը հանկարծ բռնեց բժշկի մատը: Բժիշկները արագ վերցրեցին ֆոտոապարատը ու լուսանկարեցին: 

 

Մի քանի ամիս անց փոքրիկը լույս աշխարհ եկավ:

Այժմ այդ տղան 16 տարեկան է: Նա անչափ սիրում է զբաղվել լողով ու բասկետբոլով, սակայն նա ստիպված է անվասայլակ օգտագործել: Ընդհանուր առմամբ, նրան կարելի է համարել հաջողակ մարդ, քանի որ բժիշկների բարեհաջող վիրահատության շնորհիվ նա կարողանում է ապրել գրեթե լիարժեք կյանքով:

 

Ամենաընթերցվածը