Սուրճով դիմակներ դեմքի մաշկի համար. խորհուրդ աղջիկներին

Դիտումներ 764
Սուրճով դիմակներ դեմքի մաշկի համար. խորհուրդ աղջիկներին

Չոր մաշկի համար

Սեւ եւ դառը սուրճը խմելուց հետո նստվածքը հավաքեք, մի պտղունց աղ ավելացրեք, նույնքան դարչինի փոշի, 1 ճ/գ ցանկացած բուսական յուղ, 1 թ/գ շաքարավազ: Լավ խառնեք, տրորեք եւ թեթեւակի մերսումներով նրբորեն քսեք դեմքին: 10 րոպեից հետո լվացվեք ոչ շատ տաք ջրով: Չոր մաշկը մաքրում է` հեռացնելով թեփը:

Արագ եւ էֆեկտիվ

Այս դիմակը կարող եք պատրաստել այն ժամանակ, երբ շտապ Ձեզ կարգի բերելու եւ լավ տեսք ունենալու խնդիր ունեք: Խմած դառը սուրճի փոքր-ինչ ջրիկ նստվածքը խառնեք 1 թեյի գդալ ալյուրի աստիճան փոշիացված ընկույզի հետ: Լավ խառնեք, ապա նուրբ հարվածային շարժումներով քսեք դեմքին: Պահեք 10-15 րոպե, լվացվեք գոլ ջրով:

Ամենաընթերցվածը