Շառլ Ազնավորը Պատվո աստղ է ստացել

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավորը ԱՄՆ-ի Կալֆորնիա նահանգի հայ համայնքի նախաձեռնությամբ Պատվո աստղ է ստացել։

Այդ մասին հաղորդում է France 24-ը։ Հոկտեմբերի 27-ին Հոլիվուդի հանրահայտ Փառքի ծառուղու հարևանությամբ բացվել է աշխարհահռչակ շանսոնյեի աստղը։ Ազնավորը, ում Ֆրանսիայում հաճախ են անվանում «Ֆրանսիայի Ֆրանկ Սինատրա», իր խոսքում նշել է, որ խորապես զգացված է հայկական համայնքի քայլից։

Աստղը գտնվում է ոչ թե Փառքի ծառուղում, այլ նրա հարևանությամբ գտնվող մայթին։ France Press-ին տված հարցազրույցում Շառլ Ազնավուրը նշել է, որ երկար տարիներ Հոլիվուդ է այցելել և աշխատել, իսկ Ամերիկան համարում է շոու բիզնեսի երկիր։

Նա հավելել է, որ դեռ էներգիայով լի է և նույնիսկ մինչև հիմա մարդկանց առաջ հանդես գալուց առաջ էլ հուզմունք է ապրում՝ հավելելով, որ առջևում 40 երգ ունի, որ դեռ պետք է կատարի։ 92-ամյա Ազնավուրը համերգ է տալու Լոս Անջելեսում:
Աղբյուրը ՝ http://shamshyan.com/hy/article/2016/10/28/99648/
