Գիտնականները հայտաբերել են շաքարային դիաբետի առաջացման իրական պատճառը

Դիտումներ 412
Գիտնականները հայտաբերել են շաքարային դիաբետի առաջացման իրական պատճառը

Այսուհետև շաքարային դիաբետով տառապողները կարող են հանգիստ լինել, քանի որ Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները սեսացիոն բացահայտում են արել: Հետազոտողները հատնաբերել են մի ֆերմենտ, որը պատասխանատու է բջջի՝ ճարպերն ու գլյուկոզան յուրացնելու և էներգիայի մի աղբյուրից մյուսին անցնելու հատկության համար:

Պարզվել է, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման պատճառը հենց այս ֆերմենտը կոդավորող գեների ակտիվության պակասն է: Այս հիվանդությունը գենետիկ բնույթ է կրում և հիվանդների արյան մեջ բարձր է լինում շաքարի մակարդակը: Ստացված տվյալները կօգնեն գիտնականներին մոտ ապագայում ստեղծել այդ հիվանդության բուժման համար յուրահատուկ դեղամիջոց:

Ավելի վաղ մասնագետները պարզել են, որ մարդկանց բոլոր հիվանդությունների պատճառը նրանց պահվածքն է, իսկ էմոցիաները կարող են հաստատել այս կամ այն ախտորոշումը: Հիվանդությունների հետևանքով մարդիկ դառնում են մեկ տխուր ու դյուրագրգիռ, մեկ չափազանց ուրախ: Գլխուղեղը ղեկավարում է օրգանիզմի բոլոր համակարգերը: Գիտնականները բացատրում են հիվանդությունների ու էմոցիաների միջև կապը հոգեսոմատիկայի միջոցով, երբ նյարդային ապրումների հետևանքով առաջանում են հիվանդություններ: Բժիշկների կարծիքով՝ նյարդային գերլարվածության հետևանքով են առաջանում ստամոքսախոցի 60%-ը և սրտամկանի կաթվածների 30%-ը: Սակայն գոյություն ունի նաև հակառակ կապը՝ սոմատիկան: Սա ենթադրում է, որ հիվանդության սկիզբը ուղեկցվում է տրամադրության ու էմոցիաների տատանումներով:

Ամենաընթերցվածը