Փոքրիկ պարկերով թեյերը վնասակար են առողջության համար

Դիտումներ 336
Փոքրիկ պարկերով թեյերը վնասակար են առողջության համար
Բրիտանացի գիտնականները հանգել են եզրակացության, որ փոքր տոպրակներով թեյերը պարունակում են չափից շատ ֆտոր, որը կարող է առաջացնել առողջական մի շարք խնդիրներ։
 
Գիտնականները պարզել են, որ օրական ֆտորի չափաբաժինը կարող է կազմել 4մգ, սակայն հաշվարկները ցույց են տվել, որ թեյի պարկերում ֆտորի չափաբաժինը 75-ից 120 տոկոսով գերազանցում է ֆտորի թույլատրելի  չափը։
 
Այս թեյերը կարող են առաջացնել մկանային թուլություն, առաջացնել օստեոպորոզ։ Ֆտորի ավելցուկը կարող է հանգեցնել երիկամների հիվանդության, իսկ որոշ դեպքերում նաև օնկոլոգիական հիվանդություններ։
 
Գիտնականները զգուշացնում են, որ եթե ատամների վրա առաջացել են սև բծեր, ապա այն նշան է, որ օրգանիզմում չափից շատ է ֆտորը։
 
Նյութի աղբյուրը ՝ http://life.panorama.am/
Ամենաընթերցվածը