«Էրեբունի հիվանդանոցը կանանց ՊՊԾ ենք սարքելու. «Հայ կանանց ճակատը» պահանջում է Հովհաննեսի ոտքի լուսանկարը

Դիտումներ 246
«Էրեբունի հիվանդանոցը կանանց ՊՊԾ ենք սարքելու. «Հայ կանանց ճակատը» պահանջում է Հովհաննեսի ոտքի լուսանկարը

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր` նոյեմբերի 6-ին, «Հայ կանանց ճակատն», ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի, ակցիա իրականացրեց: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները «Պահանջում են  Հովհաննեսի ոտքի նկարը», «Մի՛ խոշտանգեք ծռին, բժիշկ», «Քո պարտքը կատարի՛ր բժի՛շկ, ոչ թե հրահանգ» գրությամբ պաստառներով մի քանի րոպե կանգնեցին հիվանդանոցի դիմաց:

 Լրագրողների հետ զրույցում  «Հայ կանանց ճակատի» համակարգող Սյուզան Սիմոնյանը  նշեց, որ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ այս վերաբերմունքը վրեժ է «Սասնա ծռերի»  գործողության դեմ:

«Մեր ակցիան նվիրված չի բժիշկներին եւ նրանց մարդասիրական մասնագիտությանը: Մենք պարզապես մեր բողոքն ենք հայտնում իշխանությունների ներքո գտնվող այս հիվանդանոցի տնօրինությանը, որը անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերում ծուռ Հովհաննեսին:  Պավլիկ Մանուկյանին բուժեցին, որովհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որովհետեւ Պավլիկը հայտնի է հանրությանը, իսկ Հովհաննեսը ոչ, իշխանությունները այսպիսով լուժում են «Սասնա ծռերից» վրեժը»:

 


Սյուզան Սիմոնյանը նշեց, որ եթե հիվանդանոցի տնօրինությունը 3 օրվա ընթացքում Հովհաննես Հարությունյանի ոտքի լուսանկարը չներկայացնի հանրությանը, կդիմեն ծայրահեղ քայլի` մինչեւ հիվանդանոցի գրավում. «Մարդու իրավունքների պաշտպանն ասում է` իրականությանը չի համապատասխանում փաստաբանի հայտարարությունը, թե Հովհաննեսի ոտքը սեւացել է: Մենք 21-րդ դարում ենք ապրում, պարոն Թաթոյան, ինչպես կարելի է հերքել փաստաբանի խոսքն ընդամենը նման հայտարարությամբ` հեռախոս, տեսախցիկ չունեք, որ նկարեք ոտքը եւ ցույց տաք հանրությանը: Մեր պահանջները չկատարելու դեպքում անակնկալ ակցիաներ ենք սկսելու, մենք անելու ենք շատ կտրուկ քայլեր, թող սթափվեն, հակառակ դեպքում մենք գրավելու ենք հիվանդանոցը եւ  «Էրեբունի հիվանդանոցը կանանց ՊՊԾ սարքելու»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» խմբի անդամ, ոտքից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի փաստաբանը նշել էր, որ Հովհաննեսի վիճակը գնալով վատանում է, նրա աջ ոտքը զգալիորեն բարակել է եւ սեւացել է: Ավելի ուշ ՄԻՊ-ը հերքել էր այս տեղեկությունը:

 

Աղբյուրը ՝ https://news.am/arm/news/355651.html

Ամենաընթերցվածը