Նոյեմբերի 29 - ի աստղագուշակը

Դիտումներ 319
Նոյեմբերի 29 - ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը վատ չի դասավորվում, բայց դրա խաբուսիկ թեթևությունը կարող է շփոթեցնել նշանի շատ ներկայացուցիչների: Հիշեք, որ ակնհայտ որոշումները ոչ միշտ են լավը, իսկ պատասխանները, որոնք ակնհայտ են, կարող են սխալ լինել: Սխալներ թույլ չտալու համար պետք է վերլուծել ստեղծված իրավիճակը, ամեն ինչ լուրջ մտածել: Մի ծուլացեք դա անել:

Լավ են անցնում հրապարակային ելույթները, օգտակար է միջոցառումներ այցելելը: Հեշտ է բոլորի համակրանքը շահելը, նոր դաշնակիցներ, երկրպագուներ և ընկերներ գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր է իրերին ռեալ նայելը: Շատ Ցուլեր այսօր ցանկանում են երազել և երևակայել, բայց ցավոք դա կարող է շատ հեռուն գնալ: Ռիսկի եք դիմում դառնալ պատրանքների գերին և բաց թողնել իրական հաջողությունների հասնելու շանսը: Պետք է զգուշություն գործնական հարաբերություններում: Պետք չէ վստահել նրանց, ովքեր չափից շատ են խոստանում:

Հեշտ է մտերիմների հետ փոխհասկացվածության հասնելը, իսկ նրանց հետ շփումը կպարգևի բազում դրական էմոցիաներ: Հնարավորություն կլինի լուծել ինչ-որ ընտանեկան խնդիրներ, օգնել բարեկամներին: Երեկոն հարմար է միջոցառումներ այցելելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ոչ հեշտ, բայց արգասաբեր օր է: Հաջողության հասնելու համար պետք է պահպանել հանգստություն, ինչ էլ որ պատահի: Ինչ որ մեկը հնարավոր է փորձի փչացնել ձեր տրամադրությունը, ստիպի անհանգստանալ մանրուքների պատճառով: Մի տրվեք սադրանքներին: Ինքնատիրապետումը և սառնասրտությունը կօգնեն ոչ միայն ելք գտնել ստեղծված իրավիճակից, այլև օգուտ քաղել դրանից:

Շատ Երկվորյակներ այսօր զբաղված կլինեն աշխատանքով: Տնային գործերն ավելի լավ է հետաձգել, իսկ ազատ ժամանակը նվիրել հանգստին: Պետք է վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4 ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոչ պարզ օր է: Ցանկալի արդյունքներին հասնելու համար պետք է ավելի շատ ջանքեր գործադրեք, քան սովորաբար, բայց չեք հանձնվում և ճիշտ եք վարվում: Համառությունը կտա իր պտուղները, օրվա կեսին արդեն կզգաք դրական փոփոխություններ, իսկ երեկոն հավանաբար կուրախացնի ինչ-որ հաճելի իրադարձություններով:

Հնարավոր են ֆինանսական ոչ մեծ կորուստներ, անհաջող գնումներ: Շատ Խեցգետիններ գումարի հետ թեթևամտորեն են վարվում: Շուտով կափսոսան դրա համար: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը: Ցանկալի է խուսափել ավելորդություններից և գոնե որոշ ժամանակով հրաժարվել վատ սովորույթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արգասաբեր օր է, որը հատկապես հարմար է համատեղ աշխատանքի համար: Հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում գործընկերների հետ, ճիշտ բաշխում պարտականությունները, արագ լուծում կազմակերպչական հարցերը և ստանում հաճույք նրանից, ինչ անում եք:

Հաճելի կլինեն ընկերների և հին ծանոթների հետ հանդիպումները: Լավ ժամանակ կանցկացնեք: Պատահական հանդիպումը կարող է ունենալ ռոմանտիկ շարւնակություն, եթե ցանկանաք: Վստահեք ինտուիցիային: Հավանական են ոչ մեծ գումարային մուտքեր, որոնց շնորհիվ կկարողանաք կատարել հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին հնարավոր են բարդություններ և մանր տհաճություններ, բայց աստիճանաբար դրական տենդենցների ազդեցությունն աճում է: Կեսօրը հարմար է գործնական հարցերի լուծման համար: Այս ժամանակ ձեր գործողություններն ավելի էֆեկտիվ կլինեն, թույլ կտան արագ հասնել ցանկալի արդյունքների:

Հայտնվում են նոր գաղափարներ և պլաններ, որոնց իրագործումը խոստանում է դրական փոփոխություններ: Շանս կլինի գտնել համախոհների, որոնք կօգնեն իրագործել մտածածը: Այտեղ պետք կգա ձեր հմայքը: Օրվա ավարտին հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Հնարավորություն կլինի ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը և լուծել հարցեր, որոնք հանգիստ չէին տալիս: Հնարավոր են գումարային մուտքեր, հին պարտքերի վերադարձ, իրավաբանական վեճերի հաջող ավարտ:

Ավելի ուշ առաջին պլան կգան անձնական հարաբերությունները: Կշեռքները ուրախ կլինեն հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էին, վայելել նրանց հետ շփումը: ԱՆցյալում են մնում վիրավորանքները, ձգձգված վեճերին հաջողվում է վերջ դնել: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, ինչ-որ կարևոր ինֆորմացիայի անսպասելի ստացում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր հատկապես կարևոր է պրակտիկությունը և իրերին ռեալ նայելու կարողությունը: Մի սավառնեք ամպերում: Այժմ պետք չէ կենտրոնանալ նրա վրա, թե ինչպես կարող էին զարգանալ իրադարձությունները, այլ՝ ինչ կարող էիք անձամբ անել նպատակին հասնելու համար: Երբեմն ամենապարզ քայլերը բավարար են ցանկալիին հասնելու համար:

Որոշ Կարիճների համար բարդ կլինի կենտրոնանալ դետալների հանդեպ ուշադրություն պահանջող աշխատանքի վրա: Ավելի հաճախ նշանի ներկայացուցիչները թույլ են տալիս սխալներ հաշվարկներում: Լավ կլինի, եթե ձեր կողքին լինի մեկը, ով չի ալարում ուշադրություն դարձնել մանրուքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ արգասաբեր և հետաքրքիր օր է: Ձեռքերը ծալած չեք նստում, Կիրառություն եք գտնում ձեր գիտելիքներին, փորձին և տաղանդին: Ամենահամառ Աղեղնավորները կկարողանան ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը և վեր բարձրանալ մասնագիտական կյանքում, բայց միայն նրանից հետո, երբ ստանան ազդեցիկ մարդկանց աջակցությունը:

Հնարավոր է կարևոր ինֆորմացիայի ստացում, որի շնորհիվ կկարողանաք խուսափել սխալներից, կայացնել ճիշտ որոշումներ: Կարելի է հանձն առնել նոր գործեր, ձեզ ուղեկցի հաջողությունը, շուտով կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է: Բարդ չի լինի գլուխ հանել պլանավորված գործերից, միջոց գտնել օգնել շրջապատողներին, աջակցել մտերիմ մարդուն, ով հայտնվել է բարդ իրավիճակում: Լարվածություն եք զգում գործընկերների հետ հարաբերություններում և անում հնարավորը ներդաշնակությունը վերականգնելու համար: Հենց ձեր ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել կոնֆլիկտներից:

Հնարավոր են փոփոխություններ ընտանիքում: Շատ Այծեղջյուրների կուրախացնեն հեռվից ստացված նորությունները: Բացառված չեն չպլանավորված ուղևորությունները, որոնք հաջող կդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է աշխատանքի համար: Արագ լուծում եք բարդ հարցերը, գլուխ հանում պարտականություններից, կարող եք առաջարկել ինչ-որ նոր և հետաքրքիր բան: Ներդաշնակ են գործնական հարաբերությունները, չեն առաջանում պատճառներ կոնֆլիկտների և վեճերի համար:

Հնարավոր են անսպասելի գումարային մուտքեր: Ամենայն հավանականությամբ դրանք կլինեն համեստ, բայց կուրախացնեն: Կկարողանաք ձեռք բերել իրեր, որոնք վաղուց դուր էին գալիս, մտերիմներին նվերներ մատուցել: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վառ և հագեցած օր է, լի հաճելի իրադարձություններով: Էներգիայով և լավատեսությամբ լի եք, լավ եք լեզու գտնում մարդկանց հետ, ձեռք բերում նոր դաշնակիցներ: Շրջապատողները նկատում են, որ ունակ եք ավելիին, այդ պատճառով հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, որոնք ձեր առաջ նոր հեռանկարներ կբացեն:

Ուրախացնում է մտերիմների հետ շփումը: Շատ Ձկների սպասում են հաճելի ռոմանտիկ անակնկալներ: Անձնական հարաբերություններում նախաձեռնող եղեք, օրինակ, ընդառաջ գնացեք այն մարդուն, ում համակրում էիք կամ խոստովանեք ձեր զգացմունքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Ամենաընթերցվածը