Նոյեմբերի 2 - ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Մի տրվեք սադրանքներին, եթե ցանկանում եք, որ այս օրը հաջող և բեղմնավոր անցնի: Հիմա շատ բան է կախված նրանից՝ կընտրեք արդյո՞ք ճիշտ վարքագիծ, թույլ չե՞ք տա սխալ քայլեր: Բարեբախտաբար, ինտուիցիան շատ սուր է և հուշում է՝ ինչպես պետք է գործել:
Աշխատեք չքննադատել մտերիմ մարդկանց, չհիշեցնել նրանց թույլ տված սխալների և վրիպումների մասին, ավելի լավ է հրաժարվել անցյալի խնդիրները քննարկելուց: Իսկ ահա կառուցել ընդհանուր պլաններ կարելի է և պետք է: Միասին անպայման կգտնեք միջոց դրանք կյանքի կոչելու:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հաջող օր է հին պլանների իրագործման համար, այդ թվում համարձակ և մասշտաբային: Պետք չէ ձեր առջև դնել բարձր նպատակներ: Այժմ հեշտությամբ կհասկանաք, ինչ է պետք անել դրանց հասնելու համար, և կսկսեք իրականություն դարձնել մտածածը առանց ավելորդ շտապողականության, անհանգստությունների և հույզերի:
Ներդաշնակ են դասավորվում անձնական հարաբերությունները, մտերիմների հետ շփումը ուրախացնում է: Լավ գիտեք, թե ինչ են ցանկանում շրջապատողները, հաճախ նրանց հասկանում եք կես խոսքից: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կլինեն հաճելի և մասնագիտական առումով օգտակար: Երեկոն հարմար է միջոցառումներ այցելելու համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Զգույշ եղեք: Սա ամենապարզ օրը չէ, այդ պատճառով ավելի լավ է զերծ մնալ հապշտապ և չմտածված քայլերից: Որոշ Երկվորյակների կարող են հուսախաբ անել դյուրահավատությունը և հակվածությունը ցանկալին իրականի փոխարեն ընդունելու համար: Աշխատեք մանրամասն ստուգել ցանկացած ստացված ինֆերմացիա, զգույշ եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ:
Մտերիմների հետ շփումը պահանջում է զսպվածություն և համբերություն: Տարբերակ կգտնեք կոնֆլիկտներից խուսափելու, խաղաղություն պահպանելու համար, բայց հարաբերություններում լարվածությունը կպահպանվի մինչ օրվա ավարտ: Պետք է լինել հանդուրժող ուրիշների թուլությունների նկատմամբ:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հնարավոր են հետաձգումներ գործերում, ոչ միշտ ցանկալիին հասնելն այնպես հեշտ կլինի, ինչպես կցանկանայիք: Բացառված չեն դժվարությունները աշխատավայրում: Գործընկերները կարող են խախտել համագործակցության պայմանները, ձեզանից սպասել շատ ավելին: Ոչ միայն հաղթահարում եք բոլոր արգելքները, այլ նախաձեռնում ինչ-որ նոր, հեռանկարային նախագիծ:
Հավանական են անսպասելի ուղևորությունները, որոնք հաճելի կլինեն և թույլ կտան օգտակար ծանոթություններ հաստատել: Որոշ Խեցգետիններ կհանդիպեն մարդկանց, որոնցից կստանան էմոցիոնալ աջակցություն:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Պահպանեք հանգստություն, ինչ էլ որ պատահի: Հենց հուզմունքը և անհանգստությունը կարող են սխալների, կեղծ քայլերի պատճառ դառնալ, որոնց համար շուտով կափսոսաք: Հեշտ չի լինի աշխատանքի վրա կենտրոնանալը: Հաճախ են շեղում, առաջարկում քննարկել նոր նախագծեր: Գործընկերների գաղափարները կարող են գայթակղիչ թվալ, բայց մինչ դրանց մասին խոսելը լուծեք ընթացիկ խնդիրները:
Ցանկալի է կրճատել ծախսերը, հրաժարվել չմտածված և ոչ անհրաժեշտ գնումներից: Հնարավոր են գումարային մուտքեր, հավանական է հին պարտքերի վերադարձ:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Աշխատանքում հաջողության հասնելուն օգնում է գործընկերների աջակցությունը: Նրանք ոչ միայն հետաքրքրությամբ լսում են ձեր գաղափարները, այլ նաև օգնում մտածածը իրականացնելու հարցում, առաջարկում ինչ-որ նոր մեթոդներ, տալիս շանս ինչ-որ բան սովորելու: Հնարավորության կունենաք ձեր գործունեության վրա սևեռելու ազդեցիկ մարդկանց ուշադրությունը: Բաց մի թողեք այն: Կա հնարավորություն ավելացնելու շահույթը կամ առաջընթաց գրանցելու մասնագիտական ոլորտում:
Օրվա երկորրդ կեսը հարմար ժամանակ է ուղևորությունների համար, որոնք հատկապես հաճելի կլինեն, եթե ճանապարհ ընկնեք սիրելի մարդու հետ:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հաջող օր է ձեր և օտարների խնդիրները լուծելու համար, ինչպես նաև բոլորովին նոր խնդիրների, որոնց մասին առաջ չէիք էլ մտածել: Արագ գլուխ եք հանում ամենից, ինչը հանձն եք առնում, հասնում ֆինանսական հաջողության, հաստատում օգտակար ծանոթություններ: Ոչ վերջին դերն է խաղում ձեր գրավչությունը: Դուր եք գալիս մարդկանց, այդ պատճառով նրանք սիրով համագործակցություն են առաջարկում:
Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Ոչ միայն արագ յուրացնում եք ինֆորմացիան, այլ գտնում դրան կիրառություն, հաճախ շատ անսպասելի: Օգտակար է շրջապատողներին օգնելը: Ուրիշների մասին հոգ տանելով, ձեզ համար շատ կարևոր բաներ եք իմանում:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Այսօր ավելի քան սովորաբար ստիպված եք զբաղվել ուրիշների գործերով, ինչպես նաև ուղղել նրանց թույլ տված սխալները: Սեփական գործերը և խնդիրները անցնում են երկրորդ պլան, բայց բոլորովին չեք անհանգստանում, քանի որ վստահ եք, որ ամեն ինչից գլուխ կհանեք: Դա այդպես էլ կլինի:
Հաջող օր է քննարկումների և հարցերի լուծման համար՝ կապված սեփականության, տեղափոխությունների, փաստաթղթերի ձևակերպման հետ: Կարելի է գնալ պետական կազմակերպություններ: Այցերը հաջող կլինեն: Երեկոյան հնարավորություն կլինի իրագործել ինչ-որ հին երազանք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հաջող օր է ինքնուրույն աշխատանքի համար: Եթե ինքնուրույն չարչարվեք, ապա ոչ միայն շատ բան կհասցնեք անել, այլ կհիշեք ինչ-որ կարևոր բան կամ ձեռք կբերեք ինֆորմացիա, որը շուտով կարող է պետք գալ: Ավելի արագ եք հոգնում, քան սովորաբար, այդ պատճառով աշխատում եք պարբերաբար ընդմիջումներ անել. հոգ տարեք ձեր մասին:
Հնարավոր են դժվարություններ կանանց հեետ շփման ժամանակ: Անգամ նրանք, ում հետ առաջ հեշտությամբ լեզու էիք գտնում, հիմա դժվարությամբ եք հասկանում: Աշխատեք շատ չանհանգստանալ վեճերի և փոքրիկ տարաձայնությունների պատճառով: Շուտով ամեն ինչ կհարթվի: Հավանական են գումարային մուտքեր:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հաջող օր է շփման համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու եք գտնում նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Սա վերաբերում է և գործընկերներին, և ընկերներին, և հարազատներին: Հաճախ շրջապատողները դիմում են խորհուրդ ստանալու համար: Հաջողվում է հեշտ և սրամիտ լուծում գտնել առաջադրանքների լուծման հարցում, որոնց վրա ուրիշները գլուխ էին կոտրում:
Դուք հրաշալի մարզավիճաակում եք, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օգուտ է բերում, օգնում ավելի կենսուրախ զգալ: Այծեղջյուրները, ովքեր լրջորեն զբաղվում են սպորտով, կհասնեն նշանակալի հաջողություննների: Օրվա երկրորդ կեսը խոստանում է ռոմանտիկ անակնկալներ:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Մի անհանգստացեք մանրուքների պատճառով: Օրն այնքան հեշտ չի դասավորվում, ինչպես կցանկանայիք, սակայն կկարողանաք հասնել հաջողությունների, եթե անընդմեջ չհետաձգեք գործերը և շեղվեք: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Հենց դրանք կօգնեն գտնել հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ:
Հաջող օր է ֆինանսների տեսանկյունից: Ջրհոսների մոտ սուր է ինտուիցիան, նշանի ներկայացուցիչները շահավետ ներդրումներ և հաջող գնումներ են կատարում: Օրը հարմար է ուղևորությունների համար: Հատկապես լավ են դասավորվում ռոմանտիկ ճանապարհորդությունները:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա առաջին կեսը կպարգևի դրական էմոցիաներ: Շատ Ձկներ կզգան ուժերի ներհոսք, կհասկանան, որ պատրաստ են վերջապես հանձն առնել բարդ գործեր, որոնք երկար ժամանակ հետաձգում էին: Աշխատեք այդ ժամանակը մաքսիմալ արդյունավետ օգտագործել, քանի որ ավելի ուշ դրական տենդենցների ազդեցությունը մի փոքր կնվազի, դժվար կդառնա գործերի վրա կենտրոնանալը, մեծանում է շրջապատողների աջակցության անհրաժեշտությունը:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական և սեփականությանը վերաբերող հարցեր լուծելու համար: Շատ Ձկներ ցույց կտան իրենց դիվանագիտական ունակությունները և կվայելեն շրջապատողների հարգանքը:
