Նոյեմբերի 26 - ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա առաջին կեսին պետք չէ պլանավորել կարևոր գործեր: Այս ժամանակ դժվար թե հաջողվի լուծել կարևոր խնդիրներ, իսկ հետաձգումները և տհաճությունները հավանական են: Գնումների հարցում լավ է չշտապել, քանի որ հակված եք թեթևամտորեն ծախսել գումարը, ձեռք բերելով աjն, ինչն անհրաժեշտ չէ:
Օրվա երկրորդ կեսին կավելանա դրական տենդենցների ազդեցությունը, ձեզ ավելի վստահ կզգաք: Հնարավորություն կլինի ավարտին հասցնել այն, ինչն ավելի վաղ էիք սկսել, լուծել կարևոր խնդիրները, հասնել նշանակալի ստեղծագործական հաջողությունների:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Կարող եք գրանցել հրաշալի արդյունքներ ցանկացած գործում, որոնք այսօր կցանկանաք ձեռնարկել: Աստղերը հովանավորում են ձեզ, և դրանից պետք է օգտվել կյանքի կոչելու վաղուց մտածածը: Հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող համընկումներ, որոնց շնորհիվ կբացվեն գլխապտույտ հնարավորություններ: Աշխատեք զուր չվատնել ժամանակը:
Օրը հարմար է միջոցառումներ այցելելու համար: Հնարավորություն կլինի հաստատել նոր ծանոթություններ, ինչպես նաև հանդիպել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Առատորեն կիսվում եք շրջապատողների հետ լավատեսությամբ և լավ տրամադրությամբ, զարմանալի չէ, որ մարդիկ ձգտում են դեպի ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հաջող օր է, որը թույլ կտա լուծել խնդիրները, որոնք անհանգստացնում էին վերջին ժամանակները, գտնել կարևոր հարցերի պատասխաններ: Ներդաշնակ են հարաբերությունները մտերիմների հետ, հնարավորություն կլինի հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, ընդհանուր լեզու գտնել խստապահանջ մարդկանց հետ: Բացառված չեն հաճելի ծանոթությունները:
Օգտակար է սպորտով զբաղվելը: Ակտիվ հանգիստը, ուղևորությունները, զբոսանքները հենց այն է, ինչ անհրաժեշտ է լավ տրամադրության համար: Երեկոն խոստանում է ստեղծագործական հաջողություններ և նոր գաղափարներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հաջող օր է պրակտիկ խնդիրների լուծման համար: Պրոբլեմներ կարող են առաջանալ, բայց ունակ եք գլուխ հանել դրանցից, և դրա համար մեծ ջանքեր անհրաժեշտ չէ: Կարելի է օգտվել սովորական մեթոդներից, նաև փորձարկումներ անել: Երկու դեպքում էլ աստղերը խոստանում են իրենց աջակցությունը և հաջող ելքը:
Շատ Խեցգետինների մոտ հայտնվում են նոր հետաքրքրություններ, անսովոր զբաղմունքներ, որոնց շնորհիվ կյանքն ավելի հետաքրքիր կդառնա: Հնարավոր են գումարային մուտքեր, անսպասելի նվերներ և հաճելի անակնկալներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Մանր տհաճությունները բացառված չեն, բայց դժվար թե պետք է դրանց համար անհանգստանաք: Լավատեսորեն եք տրամադրված, լի եք էներգիայով և ուժերով, ունակ հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Կկարողանաք արագ գլուխ հանել ձեզ համար լիովին նոր գործերից, միաժամանակ ինչ-որ օգտակար բան սովորել, լայնացնել աշխարհայացքը և ծանոթանալ արտասովոր և հետաքրքիր մարդկանց հետ:
Պետք չէ ձեռքերը ծալած նստել: Օգտակար գործունեությունն այսօր անհրաժեշտ է, որ ձեզ լավ զգաք և պահպանեք լավատեսությունը: Լուծում եք կենցաղային հարցերը, կարգի բերում բնակարանը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հավանական են հույզեր, շատ դեպքում անտեղի, անհագստություններ մանրուքների պատճառով: Ինչ էլ որ նախաձեռնեք, ցանկանում եք անմիջապես կատարյալ արդյունքի հասնել, բայց դա ոչ միշտ է ստացվում: Շատ Կույսեր ինքնաքննադատաբար են տրամադրված, իրենց ցանկացած սխալ աղետ են համարում, իսկ ահա ուրիշների թուլությունները և վրիպումները չեն նկատում:
Օրն ավելի հաճելի կանցնի, եթե դրականորեն տրամադրվեք: Այս հարցում կօգնեն մտերիմները: Նրանք կուրախացնեն, կկիսվեն դրական էմոցիաներով, կշարունակեն գործը, որը հեռանկարային է և հետաքրքիր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հաջող օր է, որը խոստանում է դրական փոփոխություններ կյանքի տարբեր ոլորտներում: Ինտուիցիան հուշում է, ինչպես պետք է գործել, օգնում է արագ կարևոր որոշումներ կայացնել, թույլ չտալ լուրջ սխալներ կամ վրիպումներ: Հայտնվում են նոր գաղափարներ և պլաններ: Շուտով կհանդիպեք մարդկանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը:
Հաջող օր է փաստաթղթերի ձևակերպման, պետական կազմակերպությունների հետ շփման, պաշտոնատար մարդկանց հետ հանդիպման համար: Երեկոն խոստանում է ոչ քիչ ռոմանտիկ պահեր, հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հրաշալի օր է նրանց համար, ովքեր կարոտել են վառ էմոցիաները և զարմանալի իրադարձությունները: Աստղերը պատրաստել են ոչ քիչ հաճելի անակնկալներ: Ոչնչից մի զարմացեք: Կարող են տեղի ունենալ համարյա անհավանական իրադարձություններ, և դրանք պետք է հաշվի առնել: Հնարավոր են ճակատագրական ծանոթություններ կամ մարդկանց հետ հանդիպումներ, որոնց կարոտել էիք:
Հավանական են նշանակալի ծախսեր՝ արդարացված և հաճելի: Հաջող կլինեն գնումները, անսխալ ընտրություն եք կատարում: Կենսական պոտենցիալը բարձր է, լի եք էներգիայով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հաջող օր է բարդ և կարևոր գործերի համար: Հաջողվում է արագ գլուխ հանել խճճված և ոչ միանշանակ իրավիճակներից: Հրաշալի խորհուրդներ եք տալիս: Շրջապատողները կհետևեն դրանք և շնորհակալ կլինեն:
Հավանական են անսպասելի գումարային մուտքեր, շահավետ գործարքներ: Կկարողանաք կարգի բերել ֆինանսական գործերը, կարգավորել արժեքավոր սեփականության շուրջ տարաձայնությունները: Շատ Աղեղնավորների կհաջողվի հաշտեցնել վիճած բարեկամներին, պահպանել խաղաղությունը ընտանիքում, ուրախացնել ամենամտերիմ մարդկանց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, բայց հաճելի և հետաքրքիր կանցնի: Հնարավորություն կլինի մտերիմների մասին հոգ տանելու, ծանոթների և ընկերների համար ինչ-որ օգտակար բան անելու համար: Շատ Այծեղջյուրներ իրենց մոտ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին առաջ չգիտեին, և կգտնեն դրանց արժանի կիրառություն:
Պլանները կարող են հանկարծակի փոփոխվել, և շատ ուրախ եք: Առիթ կլինի լինել հետաքրքիր վայրերում, շփվել մարդկանց հետ, փոխառել նրանց փորձը: Բացառված չեն ռոմանտիկ ծանոթությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հաջող օր է կարևոր գործերի, հարցերի լուծման համար, որոնք վաղուց անհանգստացնում էին ձեզ և ձեր մտերիմներին: Հեշտ չի լինի, սակայն ելք կգտնեք բարդ իրավիճակից, կհասկանաք՝ ինչ է պետք ձեռնարկել իրերի դրությունը փոխելու համար և առաջին քայլերը կանեք ճիշտ ուղղությամբ: Ճակատագրի առատ նվերների վրա հույս դնել պետք չէ, բայց եթե համառություն դրսևորեք, կհասնեք ցանկալիին:
Կարելի է հույս դնել ընկերների և բարեկամների աջակցության վրա, մտերիմները հաճախ հասկանում են կես խոսքից: Երեկոն նվիրեք հանգստին: Պետք է թուլանաք և վերականգնեք ուժերը:
ԲԻԶՆԵՍԸ` 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Կարևոր է ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատել, իրատեսորեն նայել իրերին: Ռիսկի եք դիմում հայտնվել պատրանքների գերության մեջ, թույլ տալ սխալներ, որոնց համար կափսոսաք: Աշխատեք ստուգել ցանկացած ինֆորմացիա, որը ստանում եք, հրաժարվել կասկածելի առաջարկներից: Ինչպիսին էլ լինեն ձեր նպատակները, ավելի լավ է գործել փորձված մեթոդներով:
Արժե զգույշ լինել գումարի հետ: Հետաձգեք խոշոր գնումները, մի կնքեք լուրջ գործարքներ: Մինչ ինչ-որ կարևոր քայլեր կատարելը, արժե խորհրդակցել մտերիմների հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
