Արտակարգ դեպք Երևանում. Նոր Նորքի ոստիկանները նաև հրշեջներ են, որոնց շնորհիվ կանխվեց վատթարագույնը

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում՝ Գայի արձանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել թիվ 9 փրկարարական ջոկատը և մինչ կժամանեին հրշեջները՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ՝ ավագ լեյտենանտ Գոռ Առաքելյանը, կրտսեր սերժանտ Սարգիս Հայրապետյանը, ոստիկանության ավագ Արման Մարուքյանը կարողանում են ճիշտ կողմնորոշվել և մարում են ЗИЛ մակնշի 99 TO 101 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 26-ամյա Հովհաննես Ստեփանյանին: Տեղում աշխատող հրշեջներն ու ԱԻՆ-ի հակահրդեհային ծառայության պատասխանատուներն ասում էին. «Եթե ոստիկանության աշխատակիցները ճիշտ չկողմորոշվեին և չգործեին օպերատիվ, ապա հնարավոր է՝ հրդեհը տարածվեր ողջ ավտոմեքենայում և այն հասնելով գազաբալոններին և դիզվառելիքի հատվածին՝ տեղի ունենար պայթյուն, իսկ դրանից վնասները կլինեին ահռելի, ինչու չէ, նաև՝ մարդաշատ այդ վայրում կտուժեին նաև քաղաքացիներ:
Աղբյուրը ՝ http://shamshyan.com/hy/article/2016/11/02/100118/
