Մթերք, որն օգնում է նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը

Եթե օրական ուտեք 1 հատ մեծ մանուշակագույն կարտոֆիլ, ապա կարելի է նշանակալիորեն նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը, ասում են Հնդկաստանի գյուղատնտեսական հետազոտական ինստիտուտի աշխատակիցները:
Մանուշակագույն կարտոֆիլը պարունակում է հատուկ միացություններ, որոնք օգնում են սպանել հաստ աղիքի քաղցկեղի ցողունային բջիջները:
Այդ միացությունները քաղցկեղային բջիջներին չեն թողնում բաժանվել և տարածվել օրգանիզմում:
Ցողունային բջիջները կյանքի բանալին են ոչ միայն առողջ օրգանիզմի համար, այլ նաև ուռուցքների:
Այդ պատճառով կարևոր է վերացնել քաղցկեղային ցողունային բջիջները:

Գիտնականները պարզել են, որ նույնիսկ եփելուց հետո էլ այդ կարտոֆիլի հակաքաղցկեղային հատկությունները պահպանվում են:
Փորձի արդյունքում կարտոֆիլից ստացված հյութը քաղցկեղային բջիջներին սպանել է:
Դա հաստատվել է նաև քաղցկեղով հիվանդ լաբորատոր մկների վրա:

