Մոսկվայում ձերբակալվել է սկանդալային Մառա Բաղդասարյանը

Դիտումներ 383
Մոսկվայում ձերբակալվել է սկանդալային Մառա Բաղդասարյանը

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է Gelandewagen-ի սկանդալային ավտոարշավի մասնակից Մառա Բաղդասարյանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները:

«Լենինի պողոտայում ձերբակալվել է Մառա Բաղդասարյանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե ոստիկանության աշխատակիցներն աղջկան վարչական տուգանք էին գրել սխալ կայանելու համար: Փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզվել է, որ Բաղդասարյանը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար 16 չմուծած տուգանք ունի:

«Աղջկան տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժին եւ դատարան ներկայանալու ծանուցում հանձնել»,- ասել է աղբյուրը:

Մառա Բաղդասարւանը սովորում է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Նրա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը, մսի մեծածախ վաճառքով է զբաղվում:

 

Աղբյուրը ՝ https://news.am/arm/news/355720.html

Ամենաընթերցվածը