Մարտի 29 - ի աստղագուշակը

ԽՈՅ
Աշխատեք չանհանգստանալ մանրուքների պատճառով: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին. անհանգստությունն ու հուզմունքը թույլ չեն տա մտածածն ավարտին հասցնել, իրագործել պլանները: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Ցանկալի չէ օրվա այս հատվածում աշխատանքի հետ կապված որոշումներ ընդունելը:
Օրվա երկրորդ կեսը լավ է շփումների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների ու ձեզ համար թանկ մարդկանց հետ: Վերջին շրջանում լուրջ անհանգստություն պատճառող ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք:
ՑՈՒԼ
Բարդ օր է: Կարող եք հաջողությունների հասնել, եթե ջանքեր գործադրեք: Հատկապես դժվար կտրվեն երևակայություն, հնարամտություն, ստեղծագործական մոտեցում պահանջող գործերը: Ավելի հեշտ կլինի լուծել ընթացիկ խնդիրները, կարգուկանոն հաստատել փաստաթղթերում:
Պետք չէ այսօր ֆինանսական հարցեր լուծել, խոշոր գումարներ տնօրինել. հակված կլինեք գումարի հետ թեթև վարվելու, ինչն էլ կարող է կորուստների բերել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ, հաճելի հանդիպումներ: Չեն բացառվում սիրային անակնկալները, որոնք դեռ երկար ժամանակ կհիշվեն:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հույս դրեք միայն սեփական ուժերի վրա. դա կարևոր կլինի նպատակներին հասնելու համար: Ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես պլանավորել էիք: Որոշ գործեր ստիպված կլինեք հետաձգել, սակայն դժվար թե դա լուրջ կորուստների բերի: Խուսափեք դատարկ խոսակցություններից և անիմաստ վեճերից. այսօր դրանք շատ ժամանակ ու ուժ կխլեն:
Գումարի ու փաստաթղթերի հետ գործ ունենալու դեպքում ուշադիր եղեք մանրուքների հանդեպ, մի ծուլացեք ստուգել կատարված աշխատանքը: Երեկոն կուրախացնի լավ նորություններով:
ԽԵՑԳԵՏԻՆ
Հաջող օր է: Նոր գաղափարներ ու պլաններ կունենաք, պատրաստ կլինեք բարդ գործեր ստանձնել, հաղթահարել դեպի նպատակը տանող ճանապարհին առաջ եկած ցանկացած խոչընդոտ: Կկարողանաք բարենպաստ տպավորություն թողնել շրջապատի վրա, ձեզ լավագույն կողմերից դրսևորել: Չեն բացառվում սիրային արկածները:
Հավանական են հաջող ներդրումներ ու գնումներ: Եկամուտների նոր աղբյուր կգտնեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն կոնֆլիկտ չի լինի, և հարաբերությունները շուտով կհարթվեն:
ԱՌՅՈՒԾ
Օրը շատ հաջող ու արգասաբեր կլինի: Կարող եք լուծել հարցեր, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել և կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հավանական են մասնագիտական հաջողություններ: Հաճախ ստիպված կլինեք արագ գործել, մտածելու ժամանակ քիչ կմնա, սակայն դա ձեզ չի անհանգստացնի. ներքին ձայնը կհուշի՝ ինչ է պետք անել:
Գործընկերները, ընկերներն ու հարազատները հիանալի խորհուրդներ կտան ու օգնության կհասնեն, եթե դրա կարիքն ունենաք: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Նախաձեռնող եղեք կյանքի բոլոր ոլորտներում:
ԿՈՒՅՍ
Կարևոր կլինի ուժերն ու հնարավորությունները ճիշտ գնահատելը, մի տվեք խոստումներ, որոնք իրագործելը հետո դժվար կլինի: Ձեր առջև միայն հասանելի նպատակներ դրեք. ամեն ինչ ու միանգամից ստանալու ցանկությունը կարող է ձեզ հակասական արարքների դրդել: Կարող եք լսել հին ծանոթների, փորձառու ընկերների խորհուրդները:
Ուշադրություն դարձրեք ինքնազգացողությանը. չի բացառվում խրոնիկ հիվանդության սրացումը: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի հանդիպումներ հին ծանոթների հետ: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր ու անսպասելի նվերներ:
ԿՇԵՌՔ
Ժամանակ մի վատնեք դատարկ զրույցների վրա: Օրն ավելի արդյունավետ կլինի, եթե կենտրոնանաք գործերի վրա: Հավանական են հաջողություններ ինքնուրույն աշխատանքի մեջ: Որոշ Կշեռքներ կարևոր մասնագիտական խնդիրներ կլուծեն՝ դրանով իսկ վերջ տալով բարդ ու լարված շրջանին:
Օրվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի, ավելի դժվար կլինի կենտրոնանալը: Օրվա այս հատվածը հարմար է հանգստի, ուժերը վերականգնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփման համար: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ:
ԿԱՐԻՃ
Հաջող օր է: Չեք վախենա դժվարություններից, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը, կգտնեք ցանկացած խոչընդոտ հաղթահարելու եղանակը: Աշխատանքի հետ կապված նոր գաղափարներ առաջ կգան, անսխալ ընտրություն կկատարեք դրանց միջև: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Արագ կգտնեք մարդկանց, որոնք կաջակցեն ձեր նախաձեռնություններն ու կօգնեն կյանքի կոչել մտածածը:
Օրը հարմար է սպորտով զբաղվելու, ակտիվ հանգստի ու ֆիզիկական աշխատանքի համար: Լավ մարզավիճակում կլինեք, կարող եք չվախենալ գերհոգնածությունից: Ուղևորություններն ու զբոսանքները կբարձրացնեն տրամադրությունը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Օրը արդյունավետ կլինի: Ժամանակը զուր չեք վատնի, այդ պատճառով էլ շատ բան կհասցնեք անել: Ստիպված կլինեք արագ մի գործից մյուսն անցնել, սխալներ թույլ չեք տա, հիանալի գլուխ կհանեք բարդ խնդիրներից: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, խոշոր գործարքներ կնքել, կարևոր փաստաթղթեր ստորագրել:
Շրջապատը սովորականից ավելի հաճախ կխառնվի ձեր գործերին: Դա կնյարդայնացնի, սակայն կոնֆլիկտներից ու վեճերից կհաջողվի խուսափել. օգնության կհասնի հումորի զգացումը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չպլանավորված հանդիպումներ, որոնք շատ հետաքրքիր կլինեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Օրվա առաջին կեսին հնարավոր են թյուրիմացություններ, փոքր խնդիրներ, որոնք լուծման համար ստիպված կլինեք հետաձգել պլանավորված գործերը: Չեն բացառվում գործընկերների հետ վեճերը, սեփական տեսակետը պաշտպանելն էլ դժվար կլինի: Սակայն աստիճանաբար կմեծանա դրական միտումների ազդեցության ուժը, գործերն էլ լավ կընթանան:
Օրվա երկրորդ կեսը հաջող կանցնի, եթե փորձեք ընդհանուր լեզու գտնել կանանց հետ: Նրանք ձեզ դժվարությամբ կհասկանան, սակայն անկեղծորեն կփորձեն աջակցել: Տղամարդկանց հետ շփվելն ավելի հեշտ կստացվի:
ՋՐՀՈՍ
Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Կարող է ստեղծվել մի իրավիճակ, որից գլուխ հանելը բարդ կլինի, որոշ Ջրհոսներ ցանկալին չեն կարողանա զատել իրականությունից: Կարևոր է իրերին իրատեսորեն նայելը, չգերագնահատել հնարավորությունները: Ընկերներն ու հին ծանոթները լավ խորհուրդներ կտան, կօգնեն խուսափել սխալներից:
Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող ու արդյունավետ կլինի: Այս հատվածում կարող են լուծվել երկար ժամանակ ձեզ հանգիստ չտվող խնդիրները, պատասխան կգտնեք կարևոր հարցերին, ապագայի հստակ պլաններ կկազմեք:
ՁԿՆԵՐ
Օրն արգասաբեր կլինի: Կարող եք մեծ հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, լուծել խնդիրներ, որոնց վրա երկար ժամանակ գլուխ էիք կոտրում, պատասխաններ գտնել կարևոր հարցերին: Հնարավորություն կունենաք ինչ-որ օգտակար բան սովորել. այսօր ստացված գիտելիքները շատ շուտով ձեզ պետք կգան:
Հաջող օր է ուղևորությունների համար. հաճելի տպավորություններ կստանաք, նոր ծանոթություններ կհաստատեք: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել: Հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ, ինչպես նաև շահավետ գործարքներ ու գնումներ:
