Մարտի 28 - ի աստղագուշակը

ԽՈՅ
Օրվա մեծ մասը հաջող կանցնի: Հեշտությամբ գլուխ կհանեք ընթացիկ խնդիրներից, հեշտ կտրվեն նաև նորերը, արագ կկողմնորոշվեք ցանկացած իրադրության մեջ: Պետք կգա մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ձեր ունակությունը, նույնիսկ նրանց, ովքեր չեն կիսում ձեր տեսակետը: Կոնֆլիկտներ ու վեճեր չեն առաջանա, համագործակցությունն էլ արդյունավետ կլինի:
Ինչ-որ խնդիրներ լուծելու, մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք: Հավանական են հաջող գնումները: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում ուղևորությունները: Դրանք շատ ժամանակ ու ուժ կխլեն, սակայն հաճելի տպավորություն կթողնեն:
ՑՈՒԼ
Հարմար օր է բարդ ու կարևոր հարցերը լուծելու համար: Հաշվի կառնեք բոլոր գործոնները, ոչինչ աչքից բաց չեք թողնի: Ներքին ձայնն էլ ուժեղ կլինի, կարող եք վստահել նրա հուշումներին: Ինչ-որ օգտակար բան սովորելու, ինչպես նաև մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք, որոնք կկիսվեն իրենց փորձով:
Կուրախացնի ընկերների հետ շփումը, լավ կանցնեն հանդիպումները ոչ ֆորմալ միջավայրում: Կարող եք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին, վերականգնել նախկին կապերը: Սիրահարված Ցուլերն իրենց երկրորդ կեսին ուրախացնելու հնարավորություն կունենան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Հուզական ֆոնն այսօր անկայուն կլինի, հեշտությամբ կփչացնեք և′ ձեր, և′ շրջապատի տրամադրությունը, եթե չդիմադրեք բացասական միտումների ազդեցությանը: Այստեղ կօգնեն զբոսանքներն ու ուղևորությունները, հին ընկերների հետ հանդիպումներն ու նոր ծանոթությունները:
Ցանկալի չէ խոշոր գնումներ կատարելը, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Գումարն անտեղի վատնելու ռիսկ կա: Կարող եք տնային գործերով զբաղվել. դրանք կօգնեն վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Երեկոյան հավանական են հաճելի նորություններ:
ԽԵՑԳԵՏԻՆ
Օրվա առաջին կեսը հարմար է գործնական շփումների, համագործակցության նոր պայմանների քննարկման համար: Գիտելիքների ու փորձի շնորհիվ կկարողանաք կարևոր հարցերին պատասխաններ գտնել, բարդ խնդիրներ լուծել: Նոր ծանոթների հարգանքը ձեռք բերելու, ազդեցիկ անձանց ձեր գաղափարներով ու պլաններով հետաքրքրելու հնարավորություն կունենաք:
Օրվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի: Այս հատվածում լավ է հանգստանալ, ինչ-որ հաճելի ու չհոգնեցնող գործերով զբաղվել: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք գլխապտույտ սիրային արկածների սկիզբ կդառնան:
ԱՌՅՈՒԾ
Օրվա առաջին կեսն արգասաբեր կլինի, եթե կենտրոնանաք կարևոր գործերի վրա: Նոր նախագծեր մի ստանձնեք, քանի դեռ ավարտին չեք հասցրել հինը, հակառակ դեպքում ստեղծված քաոսի մեջ ինչ-որ բան աչքից բաց կթողնեք: Կարող եք ունեցվածքի, տեղափոխության հետ կապված հարցեր լուծել:
Ավելի ուշ կգա տնային գործերով զբաղվելու ժամանակը: Դրանք հոգնեցուցիչ չեն լինի, փոխարենը ձանձրույթ կպատճառեն: Դրանից խուսափելու համար դիմեք մտերիմների օգնությանը. միասին ավելի ուրախ ու հետաքրքիր կլինի:
ԿՈՒՅՍ
Հաջող օր է: Շատ օգտակար բան կանեք ձեր ու ուրիշների համար: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կհետաքրքրվեն ձեր գաղափարներով ու պլաններով, կօգնեն կյանքի կոչել մտածածը:
Կարող եք գործարքներ կնքել, ֆինանսական հարցեր լուծել. գործնական հոտառությունն ուժեղ կլինի: Հաջող կլինեն գնումները, այդ թվում՝ խոշոր: Հավանական են ուղևորությունները. եթե ընտանիքի անդամների հետ ճամփա գնաք, հիանալի ժամանակ կանցկացնեք: Երեկոյան հնարավոր է ինքնազգացողության վատացում, պահպանեք ձեզ:
ԿՇԵՌՔ
Հեշտ օր չէ: Ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես սպասում էիք: Ստիպված կլինեք հարմարվել նոր պայմաններին, փոխել պլանները: Հավանական են տհաճ հանդիպումներ, որոշ Կշեռքներ գործ կունենան մարդկանց հետ, որոնցից կուզենային հնարավորինս հեռու մնալ: Հնարավոր են տեխնիկայի հետ կապված խնդիրներ:
Օգնության կհասնեն ընկերները. նրանց աջակցությունը տեղին կլինի: Երեկոն անցկացրեք մտերիմների շրջանում: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք. ոչ մեծ, բայց տհաճ վնասվածքների հավանականություն կա:
ԿԱՐԻՃ
Հաջող օր է: Հնարավորություն կունենաք անել այն, ինչ վաղուց եք մտածել, լուծել շատ խնդիրներ: Գործեք ըստ նախապես կազմված պլանի, հետ կանգնեք փորձարկումներից ու իմպրովիզացիաներից, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Հավանական է առաջընթաց գործնական բանակցությունների մեջ, ձեր առջև նոր հեռանկարներ կբացվեն:
Լավ օր է շրջապատին օգնելու, բարեգործական միջոցառումներին մասնակցության համար: Հիշեք, որ այսօր ուրիշներին օգնելու համար ավելի ուշ կպարգևատրվեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Լավ օր է լուրջ ու կարևոր գործ մտահղանալու համար: Լավ գաղափարներն իրենց սպասեցնել չեն տա, նոր պլաններ առաջ կգան: Ուշադիր կլինեք, ոչինչ աչքից բաց չեք թողնի: Կարող եք փաստաթղթեր ստորագրել, երկարատև համագործակցության սկիզբ դնել:
Օրը հարմար է հասարակական միջոցառումներին մասնակցության համար: Գիտելիքներով փայլելու, լայն աշխարհայացքը ցուցադրելու հնարավորությունը ձեռքից բաց չեք թողնի: Համախոհներ գտնելու շանս կա: Նրանք կօգնեն կյանքի կոչել ստեղծագործ պլանները:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Հանգիստ ու հաճելի օր է: Ձեր առջև լուրջ խոչընդոտներ չեն ծագի, իսկ փոքր արգելքները հեշտությամբ կհաղթահարեք: Օրը հարմար է հին ծանոթների հետ հանդիպումների, նախկին գործնական ու ընկերական հարաբերությունները վերականգնելու համար: Կարող եք հիշեցնել ձեր մասին մի մարդու, ում շատ կարոտել եք. դա նրան կուրախացնի:
Օգտակար կլինեն գիտական աշխարհի ներկայացուցիչների հետ կապերը: Այսօր Այծեղջյուրները հաջողություններ կունենան հետազոտությունների մեջ, ճիշտ եզրակացություններ կանեն ստացված տեղեկատվությունից: Օրվա երկրորդ կեսին փորձեք ինչ-որ կերպ աչքի ընկնել. դա կմեծացնի նոր ծանոթությունների հավանականությունը:
ՋՐՀՈՍ
Օրվա մեծ մասը հանգիստ, բայց արդյունավետ կանցնի: Կզբաղվեք ընթացիկ գործերով, կլուծեք ձանձրալի հարցերը, կվերջացնեք ավելի վաղ սկսած գործերը: Այս ամենը չի խանգարի մտածել նրա մասին, ինչը ձեզ իսկապես հետաքրքիր է, ապագայի պլաններ կազմել:
Օրվա երկրորդ կեսին մրցակիցներից առաջ անցնելու, գործնական կամ անձնական բնույթի կարևոր հաղթանակ տոնելու հնարավորություն կլինի: Օրվա այս հատվածը հարմար է ֆիզիկական աշխատանքի ու սպորտով զբաղվելու համար:
ՁԿՆԵՐ
Օրը թույլ կտա լուրջ որոշումներ ընդունել, կողմնորոշվել ապագայի պլաններում: Գործնական կլինեք, կգտնեք ամեն ինչից օգուտ քաղելու ձևը: Կկարողանաք պատասխանել մի ամբողջ շարք կարևոր հարցերի, կյանքն այնպես դասավորել, որ չկրկնեք հին սխալները, նորից ու նորից չբախվեք անցյալի խնդիրներին:
Շատ զրույցներ ու հանդիպումներ են սպասվում, ինչպես պլանավորված, այնպես էլ անսպասելի: Շփումները չեն հոգնեցնի ձեզ, հակառակը՝ ակտիվությամբ կլցնեն: Երեկոն հարմար է աշխարհիկ միջոցառումներին մասնակցության համար:
