Մարտի 27 - ի աստղագուշակը

ԽՈՅ
Լավ օր է: Համառության ու հնարամտության շնորհիվ կկարողանաք հին պլաններից մեկը կյանքի կոչել, հաջողությունների հասնել այն գործում, որի վրա վերջին շրջանում մեծ ուժեր եք վատնել: Աշխատանքի հետ կապված լավ պլաններ կառաջանան: Դրանք միանգամից աջակցություն չեն ստանա. աջակիցներ ու համախոհներ կգտնեք, եթե համբերատար լինեք:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների ու ծանոթների հետ հանդիպումների համար: Կարող եք հանգստանալ, վերականգնել ուժերը: Դրական հույզեր կստանաք:
ՑՈՒԼ
Հաջող օր է, հագեցած ու հետաքրքիր: Չեք վախենա դժվարություններից, համառ կլինեք այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա, կհաղթահարեք ճամփին առաջ եկած ցանկացած խոչընդոտ: Ինչ-որ անսովոր գաղափարներ կյանքի կոչելու, նոր գործ ստանձնելու հնարավորություն կունենաք: Հաջողություններն էլ իրենց սպասեցնել չեն տա: Օրը հարմար է ինքնուրույն նախաձեռնությունների համար:
Լավ կանցնեն գործնական ու անձնական հանդիպումները: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին դուր կգաք, ոմանց վրա էլ անմոռանալի տպավորություն կգործեք: Չի բացառվում սիրային հարաբերության սկիզբը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օրը հարմար է աշխատանքի ու օգտակար գործերի համար: Ունակ կլինեք գլուխ հանել նույնիսկ ամենաբարդ խնդրից, արագ կլուծեք լուրջ հարցերը: Ցանկացած բանակցություն արդյունավետ կընթանա. գիտեք՝ ինչ եք ուզում և զիջումների կգնաք միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Կանայք, որոնց հետ վերջին շրջանում եք ծանոթացել, կարող են աջակիցներ ու հուսալի համախոհներ դառնալ: Լսեք նրանց խորհուրդները. այդպես կկարողանաք խուսափել սխալներից: Հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ:
ԽԵՑԳԵՏԻՆ
Բարդ օր է հատկապես նրանց համար, ովքեր կարևոր հանդիպումներ ունեն ու պատասխանատու բանակցություններ պետք է վարեն: Դժվար կլինի գործնական հետաքրքրությունները հույզերից տարանջատելը: Շատ Խեցգետիններ աշխատանքի ու կարիերայի վերաբերյալ որոշումներ կընդունեն՝ ղեկավարվելով այդ պահի ցանկություններով: Ավելի ուշ պարզ կդառնա, որ սխալ ճամփա եք ընտրել:
Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում և տանը: Ձեր տեսակետը պաշտպանելիս ձեզ սուր արտահայտություններ թույլ կտաք, կվիրավորեք ուրիշներին: Երեկոյան հուզական ֆոնը կկայունանա, հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները:
ԱՌՅՈՒԾ
Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք: Կարող եք օգտվել դրանից կարևոր հարցեր լուծելու, բանակցություններ վարելու, համախոհներ ու գործընկերներ գտնելու համար: Օգտակար կլինի հասարակական միջոցառումներին, բարեգործական ակցիաներին մասնակցությունը:
Զգույշ եղեք գումարի հետ. հակված կլինեք շատ ծախսել: Չպլանավորված գնումներից լավ է հրաժարվել: Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար: Շատ Առյուծների հաճելի անակնկալներ են սպասվում:
ԿՈՒՅՍ
Հաջող օր է, հագեցած ու հետաքրքիր: Ձեռքերը ծալած չեք նստի, կմասնակցեք նոր նախագծերի, ոգևորությամբ անսովոր գործեր կստանձնեք: Օգտակար ծանոթություններ հաստատելու, մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք: Վերջիններս ավելի ուշ կօգնեն ամբիցիոզ պլանները կյանքի կոչելու հարցում:
Գործնական հոտառությունն ուժեղ կլինի: Գործարքները շահավետ, սպոնտան գնումներն էլ հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպումների համար: Հիանալի մարզավիճակում կլինեք, կարող եք չվախենալ հոգնածությունից:
ԿՇԵՌՔ
Դժվար կլինի աշխատանքում հաջողությունների հասնելը: Դրա համար տիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել ու շատ ժամանակ ծախսել: Դժվար կդասավորվեն ղեկավարության ու գործընկերների հետ հարաբերությունները, հատկապես՝ կանանց հետ: Խուսափեք երկար վեճերից ու կոնֆլիկտներից: Բոլոր տարաձայնությունները հարթելու, փոխհամաձայնության հասնելու հնարավորություն կա:
Օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Այն կուրախացնի լավ նորություններով: Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ:
ԿԱՐԻՃ
Լավ օր է շփման համար: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, նոր գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Հավանական են շահավետ առաջարկներն ու մասնագիտական աճը: Ներքին ձայնով ղեկավարվելով՝ արագ ճիշտ որոշումներ կընդունեք:
Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում դժվարությունները, գործերում ձգձգումները: Հանգիստ վերաբերվեք դրանց. կհասցնեք անել այն, ինչ պլանավորել էիք: Երեկոյան կվատանա ինքնազգացողությունը. հոգ տարեք ձեր մասին, խուսափեք գերծանրաբեռնվածությունից:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Օրն ամենալավ ձևով չի սկսվի. հուզական ֆոնն անկայուն կլինի, դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա: Շատ Աղեղնավորներ այս հատվածում սխալներ թույլ կտան, որոնք ուղղելը երկար ժամանակ կպահանջի: Հավանական են տարաձայնություններ կանանց հետ, հատկապես դժվար կլինի ավագ սենդի հետ լեզու գտնելը:
Օրվա երկրորդ հատվածն ավելի հաջող կլինի. տրամադրությունը կբարձրանա, նոր հնարավորություններ կստեղծվեն, չեն բացառվում առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Կարող եք սպորտով ու ֆիզիկական աշխատանքով զբաղվել. գերհոգնածություն ձեզ չի սպառնում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Մի շտապեք որոշումների ու արարքների մեջ: Այսօր ցանկալին իրականության տեղ ընդունելու վտանգ կա, կարող եք մանիպուլյացիաների ու խարդավանքների զոհ դառնալ: Հույս դրեք միայն սեփական ուժերի վրա: Ինքնուրույն աշխատելով՝ կարող եք հաջողությունների հասնել:
Օրվա երկրորդ կեսին կմեծանա դրական միտումների ազդեցության ուժը, հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի հետ: Հաջող շրջան է նպատակների ու պլանների մեջ որոշակիություն մտցնելու համար: Երեկոյան շատ Այծեղջյուրների սիրային անակնկալներ են սպասվում:
ՋՐՀՈՍ
Օրը հագեցած ու հետաքրքիր կլինի: Այն հարմար է նոր բան սկսելու, սովորույթները փոխելու, իրադարձությունների սովորական ընթացքը խախտելու համար: Հստակ պլանի բացակայությունը ոչնչի չի խանգարի. արագ կկողմնորոշվեք նոր իրադրության մեջ, ճիշտ որոշումներ կընդունեք:
Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք դրական հույզեր կպարգևեն: Հավանական են հանդիպումները հին ծանոթների, մանկության ու երիտասարդության ընկերների հետ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ուղղել նախկին սխալները, վերականգնել ձեզ համար թանկ հարաբերությունները:
ՁԿՆԵՐ
Հաջող օր է: Այն հարմար է պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումների, համագործակցության սկիզբ դնելու համար: Ինչ-որ հետաքրքիր նախագիծ ստանձնելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում ծառայողական սիրավեպերը:
Կարող եք գործարքներ կնքել, այդ թվում՝ խոշոր, կարևոր ֆինանսական հարցեր լուծել: Գործնական տրամադրված կլինեք, ոչինչ աչքից բաց չեք թողնի: Այսպիսի մոտեցումը կօգնի խուսափել սխալներից: Երեկոն հարմար է հանգստի համար: Կվերականգնեք ուժերը ու պատրաստ կլինեք նոր սխրանքների:
