Մարտի 25 - ի աստղագուշակը

Դիտումներ 398
Մարտի 25 - ի աստղագուշակը

ԽՈՅ  

Հետաձգեք կարևոր գործերն ու պատասխանատու հանդիպումները: Կարևոր հարցերի լուծման համար օրը հարմար չէ: Չի բացառվում, որ ինչ-որ նոր բանով զբաղվելու համար ստիպված լինեք հետաձգել պլանները: Հավանական են անսովոր հանդիպումները: Հաշվի առեք, որ այսօր դժվար կլինի նոր ծանոթների մասին ճիշտ տպավորություն կազմել: Գաղտնիքները վստահել կարելի է միայն շատ մտերիմներին:

Հաջող օր է ստեղծագործելու համար: Երևակայությունն անսպառ կլինի, երբեմն նույնիսկ շատ հեռուն կտանի ձեզ՝ խանգարելով գնահատել իրերի իրական վիճակը:

 

ՑՈՒԼ 

Օրը վատ չի ընթանա: Չեն բացառվում մանր դժվարությունները, աննշան, ինչ-որ իմաստով զվարճալի թյուրիմացությունները: Անհանգստության համար լուրջ պատճառներ չեն լինի: Կարող եք նոր գործեր ձեռնարկել. արագ ավարտին կհասցնեք դրանք, ինքնուրույն գլուխ կհանեք գործերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, նորություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Անձնական հարաբերություններում կարող եք հույսը դնել ներքին ձայնի վրա. նրա հուշումներն անսխալ կլինեն:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Առավոտյան լավ է ոչ մի կարևոր բան չպլանավորել. դա հաճելի, բայց ոչ այնքան արդյունավետ շրջան է: Օրվա այս հատվածը հարմար է երազելու, ապագայի մասին մտածելու համար: Լավ գաղափարներ կունենաք, որոնք ավելի ուշ կկարողանաք քննարկել ընկերների հետ: Հավանական են ստեղծագործական հաջողությունները:

Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ է շփման համար: Հաջող կանցնեն հանդիպումները, հին ու նոր ընկերների հետ կարող եք կարևոր հարցեր քննարկել: Չեն բացառվում համընկնումները, որոնք կկարողանաք ձեր օգտին օգտագործել: Հնարամտությունն այսօր շատ Երկվորյակների պետք կգա:

 

ԽԵՑԳԵՏԻՆ 

Ոչ միանշանակ օր է: Այն հարմար է հանգստանալու, ապագայի պլաններ կազմելու համար, սակայն մի շտապեք անհապաղ իրագործել դրանք: Հնարավոր են անսպասելի նորություններ, որոնք կստիպեն ձեզ հրաժարվել մտածածից, գործերը որոշ ժամանակով հետաձգել: Հավանական են հաճելի հանդիպումները, չի բացառվում ծանոթությունը մարդկանց հետ, որոնք շատ հարցերում կօգնեն ձեզ:

Լավ կանցնեն կարճատև ուղևորությունները, հին ծանոթներին այցելելու հնարավորություն կունենաք: Օրվա վերջում հավանական են հաճելի անակնկալներ:

 

ԱՌՅՈՒԾ  

Օրվա սկիզբն այնքան էլ արդյունավետ չի լինի: Օրվա այս հատվածում լավ է ոչ մի կարևոր գործ չպլանավորել. դրանցից գլուխ հանելը հեշտ չի լինի: Հնարավոր են տարաձայնություններ շրջապատի հետ, չեն բացառվում վեճերը մանրուքների պատճառով: Բացասական միտումների ազդեցությունը երկար չի պահպանվի, իրավիճակը կփոխվի դեպի լավը, հարաբերություններն էլ կհարթվեն:

Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի հաջող համընկնումների մասով: Իրադարձությունների հաջող ընթացքը կօգնի հաջողությունների հասնել, իրագործել վաղեմի մտադրությունները: Այս ժամանակահատվածը հարմար է շփման համար: Լավ կանցնեն հանդիպումները, նույնիսկ չպլանավորածները:

 

ԿՈՒՅՍ 

Հեշտ չի լինի հանգստություն պահպանելը, ցանկացած դատարկ բանի սուր կարձագանքեք, սրտին մոտ կընդունեք ամենը, ինչին ավելի վաղ ուշադրություն չէիք դարձնի: Հնարավոր են դժվարություններ կանանց հետ շփման մեջ. նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից ավելի դժվար կլինի:

Օրը հարմար է ֆինանսական հարցերի լուծման համար. այստեղ ներքին ձայնը ձեզ հուսախաբ չի անի: Կարող եք խոշոր գնումներ կատարել, գործարքներ կնքել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար. դրանք հաջող կընթանան ու դրական հույզեր կպարգևեն: Երեկոյան հնարավոր են վնասվածքներ. զգույշ եղեք գործիքների ու տեխնիկայի հետ աշխատելիս:

 

ԿՇԵՌՔ 

Օրը բարդ կլինի, սակայն կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը, անկախ իրադարձությունների ընթացքից կհասնեք դրված նպատակներին: Լավ գաղափարներ, նոր պլաններ կունենաք, որոնք շուտով հին ընկներների աջակցությամբ կկարողանաք կյանքի կոչել:

Անձնական հարաբերություններում նախաձեռնող եղեք: Մի վախեցեք բաց խոսել ձեր զգացմունքների մասին. ձեզ կհասկանան ու կաջակցեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այս հատվածում հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումը երկար ժամանակ կուրախացնի ձեզ:

 

 


 

ԿԱՐԻՃ 

Հիանալի և արդյունավետ օր է: Այն հարմար է հին գործերն ավարտին հասցնելու և նորերը ստանձնելու համար: Արագ կընդունեք կարևոր որոշումները, ժամանակ չեք վատնի դատարկ դատողությունների ու մտածմունքների վրա: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոշ Կարիճներ կարող են հետաքրքիր վայրերում լինել:

Հաջող օր է ոչ մեծ գնումների համար. նույնիսկ պատահական ձեռքբերումները հաջող կլինեն: Երեկոյան հնարավոր են առողջության հետ կապված խնդիրներ: Հոգ տարեք ձեր մասին, խուսափեք ավելորդություններից, փորձության մի ենթարկեք օրգանիզմը:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Օրվա սկզբին զգույշ ու ուշադիր եղեք: Սա բարդ ժամանակահատված է հատկապես նրանց համար, ովքեր ինչ-որ կարևոր գործեր են պլանավորել: Ուրիշների մանիպուլյացիաների զոհը դառնալու հավանականություն կա: Կկարողանաք պաշտպանել ձեր հետաքրքրությունները, եթե համառ լինեք:

Օրվա երկրորդ կեսը լավ հատված է շփման համար: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք: Մտերիմներին օգնելու, ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում չպլանավորված ուղևորությունները, որոնք դրական հույզեր կպարգևեն ու կօգնեն ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Հաջող օր է: Շատ բան լավ կստացվի ձեզ մոտ, նույնիսկ բարդ գործերը հեշտությամբ կլուծեք: Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, որոշ Այծեղջյուր համախոհներ կգտնեն: Ստեղծագործական պոտենցիալը բարձր կլինի, մի շարք լավ գաղափարներ կունենաք:

Օրը հարմար է ուղևորությունների, պայմանների փոփոխության համար ու վառ տպավորություններ է խոստանում: Կարող եք հաճելի բազմազանություն մտցնել ձեր կյանք: Օրվա երկրորդ կեսը շահավետ գնումների ժամանակ է. ուսման ու աշխատանքի համար օգտակար իրեր ձեռք բերեք:

 

ՋՐՀՈՍ 

Վառ, հիշվող, հետաքրքիր իրադարձություններով լի օր է: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, նախկին հարաբերությունների վերականգնում, նոր ծանոթների հետ էլ դժվար չի լինի ընդհանուր լեզու գտնելը: Ձեր առջև բարձր նպատակներ դրեք: Կասկած չկա, որ կկարողանաք հասնել դրանց. ընկերները հաճույքով կաջակցեն ձեզ:

Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի, հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ: Կարող եք քննարկել ու լուծել գործնական հարցերը: Որոշ Ջրհոսներ կարիերայի հետ կապված լավ գաղափարներ կունենան:

 

ՁԿՆԵՐ  

Օրվա սկզբին չեն բացառվում տհաճ պահերը: Հուզական ֆոնն անկայուն կլինի, դժվարությամբ կպահպանեք հանգստությունը: Շուտով սակայն դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կբարձրանա, հնարավորություն կստեղծվի լուծել ծագած խնդիրները:

Օրվա երկրորդ կեսը հիանալի շրջան է ուսման, տեղեկատվության ու փորձի փոխանակման համար: Օգտակար կլինի սեմինարներին ու նմանատիպ միջոցառումներին այցելությունը: Նոր հետաքրքրություններ առաջ կգան, կհիշեք հին հոբբիի մասին:

Ամենաընթերցվածը