Մարտի 24 - ի աստղագուշակը

Դիտումներ 294
Մարտի 24 - ի աստղագուշակը

ԽՈՅ  

Թեթև ու բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Շատ բան հեշտությամբ կստացվի, կհաջողվի լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը: Հավանական է գործերում առաջընթացը: Հիանալի գլուխ կհանեք աշխատանքային խնդիրներից, և դա աննկատ չի մնա: Այսօրվա հաջողությունները որոշ Խոյերի համար կարիերայի բարձունքներին հասնելու ուղի կհարթեն:

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում աննշան դժվարությունները, տհաճ անակնկալները: Ստիպված կլինեք զբաղվել ձեզ ոչ հոգեհարազատ գործերով, սակայն կկարողանաք պահպանել լավատեսությունն ու լավ տրամադրությունը:

 Ցուլ

Օրը հագեցած կլինի անսպասելի իրադարձություններով ու անակնկալներով: Աշխատանքի հետ կապված նորությունները կբարձրացնեն տրամադրությունը: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները, մասնագիտական դիրքերն ամրապնդելու, նոր համախոհներ ու աջակիցներ գտնելու հնարավորություն կունենաք: Նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը շահույթ է խոստանում:

Կարող եք աշխատանքի ու ուսման համար անհրաժեշտ իրեր, կենցաղային տեխնիկա ձեռք բերել: Օրվա երկրորդ կեսին կնվազի գործնական ակտիվությունը, հանգստի կարիք կունենաք: Օրվա այս հատվածում լավ է կարևոր գործեր ու պատասխանատու հանդիպումներ չպլանավորել:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ  

Օրվա սկիզբը հաջող կլինի, հատկապես մասնագիտական տեսանկյունից: Սա արդյունավետ աշխատանքի շրջան է, հաջողություններ կարձանագրեք ամենաբարդ գործերում: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատի հետ: Հին գործնական կապերն ամրապնդելու ու նորերը ստեղծելու հնարավորություն կլինի:

Օրվա երկրորդ կեսին հուզական ֆոնն անկայուն կլինի: Նյարդային ու անհամբեր կդառնաք: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում, վեճեր ու կոնֆլիկտներ: Ցանկալի չէ ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերի լուծումը:

 ԽԵՑԳԵՏԻՆ  

Օրը լի կլինի անսպասելի իրադարձություններով: Նոր գործեր ի հայտ կգան, որոնք ձեզ հետաքրքիր կթվան: Ինչ-որ հեռանկարային նախագծի աշխատանքներին միանալու հնարավորություն կլինի: Հավանական են դրամական մուտքերն ու շահավետ գործարքները, բարդ ֆինանսական հարցերը կլուծվեն ձեզ համար ամենաբարենպաստ ձևով:

Կուրախացնի ընկերների ու մտերիմների հետ շփումը: Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, շատերին դուր կգաք: Չեն բացառվում սիրային արկածները, նոր հարաբերությունների սկիզբը: Դրանք ներդաշնակ կզարգանան:

 ԱՌՅՈՒԾ 

Օրը հաջող կդասավորվի: Նրա առաջին կեսը հարմար է հին խնդիրներ լուծելու, նախկին սխալներն ուղղելու համար: Կարող եք դժվարությունների հանդիպել, սակայն դրանք չեն շեղի ձեզ, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Համառությունը կտա իր արդյունքները:

Օրվա երկրորդ կեսը լավ շրջան է նոր նախագծերի համար: Գործնական հոտառությունը ուժեղ կլինի, իսկ դա նշանակում է, որ կարող եք հաջողություններ ակնկալել առևտրային գործունեության մեջ: Հավանական են նվերներն ու դրամական մուտքերը:

 

 


 

ԿՈՒՅՍ  

Ամենահեշտ օրը չէ: Կարող եք հաջողությունների հասնել, սակայն դրա համար պետք է ջանքեր գործադրեք: Որոշ Կույսեր շրջապատի աջակցության կարիքը կունենան: Կարևոր է համախոհների ճիշտ ընտրություն կատարել: Լսեք ներքին ձայնին, այն կհուշի, թե ում հետ կարելի է գործ ունենալ և ումից պետք է հնարավորինս հեռու մնալ:

Ինչ-որ նոր բան սովորելու, օգտակար տեղեկատվություն ու արժեքավոր փորձ ստանալու հնարավորություն կունենաք: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքների վրա. դրանք կարող են կարևոր լինել: Երեկոն խոստանում է հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ:

 ԿՇԵՌՔ  

Գործնական շփման տեսանկյունից բարենպաստ օր է: Հանդիպումներն ու բանակցությունները հաջող կընթանան, կարող եք նոր համախոհներ գտնել, քննարկել համագործակցության պայմանները: Աշխատանքի հետ կապված առաջարկներ կստանաք, կմեծացնեք եկամուտները ու կբարձրանաք մասնագիտական աստիճաններով: Չեն բացառվում ծառայողական սիրավեպերը:

Օրը հարմար է նաև տնային աշխատանքի, վերանորոգման համար: Ընթացիկ գործերը հոգնեցուցիչ չեն լինի, դրանց ստեղծագործաբար կմոտենաք, փորձարկումներ կանեք, իսկ մտերիմները հաճույքով կաջակցեն: Հնարավոր են դրամական մուտքեր:

 

ԿԱՐԻՃ  

Հանգիստ օր է: Գործերում մեծ հաջողությունների հասնել չի հաջողվի, սակայն լուրջ խնդիրներից էլ կարող եք չվախենալ: Հնարավոր են տարաձայնություններ կանանց հետ, դժվար կլինի նույնիսկ հին ընկերուհիների հետ լեզու գտնելը: Լուրջ կոնֆլիկտներ, սակայն, թույլ չեք տա, կփորձեք հարթել սուր անկյունները, ժամանակին զիջումների կգնաք:

Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք մեծ չեն լինի, սակայն շատ տեղին կլինեն: Կարող եք գնել իրեր, որոնք երկար ժամանակ ցանկանում էիք ձեռք բերել: Հավանական են ուղևորություններ, որոնք հաճելի տպավորություն կթողնեն:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ  

Զգույշ եղեք ու լուրջ մոտեցեք ստանձնած բոլոր գործերին: Աշխատեք ճիշտ ժամանակին ավարտին հասցնել դրանք, կատարել պարտականությունները. դրանից կախված կլինի ձեր հեղինակությունը: Սովորականից ավելի շատ կքննադատվեք, ընդ որում՝ շատ դիտողություններ կառուցողական բնույթ կունենան:

Գործընկերների ու ղեկավարության հետ կոնֆլիկտներից խուսափելը դժվար կլինի, սակայն փորձեք անել դա. հիմա խաղաղություն պահպանելը շատ կարևոր է: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կընթանան, կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: Երեկոն հարմար է ընտանիքի շրջանում հանգստի համար:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Օրը հաջող չի ընթանա: Շատ լարված պահեր կլինեն, սակայն հանգստություն կպահպանեք, կգտնեք դժվարությունները հաղթահարելու ձևը, կօգնեք շրջապատին: Չի բացառվում, որ ստիպված լինեք կատարել ուրիշների պարտականությունները, լուծել ոչ ձեր պատճառով առաջացած խնդիրները:

Չեն բացառվում կոնֆլիկտները: Հաճախ ինքներդ դրանք կհրահրեք՝ քննադատելով ուրիշներին ու սուր արտահայտություններ անելով: Սակայն բոլոր տարաձայնությունները ժամանակավոր բնույթ կկրեն, շուտով կկարողանաք ներդաշնակություն հաստատել ու մոռանալ վեճերի մասին:

 

ՋՐՀՈՍ  

Արդյունավետ ու հաջող օր է: Հենց առավոտվանից լուրջ տրամադրված կլինեք, գործերը չեք հետաձգի, այդ պատճառով էլ շատ բան կհասցնեք անել: Վատ չեն անցնի բանակցությունները, կարող եք համագործակցության, պարտականություններն ու եկամուտները կիսելու հետ կապված հարցեր քննարկել: Զարմանալի հեռատեսություն կցուցաբերեք, ոչինչ աչքից բաց չեք թողնի:

Չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Ջրհոսների կվերադարձնեն հին, մոռացված պարտքերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար, այդ թվում՝ չպլանավորված:

 

ՁԿՆԵՐ  

Աշխատանքի տեսանկյունից հաջող օր է: Ոգևորությամբ կստանձնեք գործերը, և դա աննկատ չի մնա: Գործընկերների ու ղեկավարության հարգանքը շահելու հնարավորություն կունենաք: Որոշ Ձկների համար հենց այսօր ճամփա կբացվի կարիերայում բարձունքների հասնելու համար: Ստիպված կլինեք ջանքեր գործադրել, համառ կլինեք ու կհասնեք ուզածին:

Օրը հարմար է ֆինանսական ու իրավաբանական հարցեր լուծելու, հետաքրքրությունները պաշտպանելու համար: Հավանական են ընտանիքի անդամների ու մոտիկ մարդկանց հետ կապված լավ նորությունները: Կարող եք նախաձեռնողականություն ցուցաբերել սիրային հարաբերություններում:

Ամենաընթերցվածը