Մարտի 23 - ի աստղագուշակը

Դիտումներ 381
Մարտի 23 - ի աստղագուշակը

ԽՈՅ 

Առավոտյան ուշադիր եղեք մանրուքների հանդեպ. չեն բացառվում դժվարությունները, տհաճություններն ու սխալները: Օրվա մնացած հատվածն ավելի հաճելի ու հետաքրքիր կանցնի, թույլ կտա աշխատանքի մեջ հաջողություններ արձանագրել ու լուծել կարևոր անձնական խնդիրները: Կարող եք վճռական գործել ու նախաձեռնող լինել. ձեռքերը ծալած նստել ոչ մի դեպքում պետք չէ:

Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գնումներ կկատարեք: Օրվա երկրորդ կեսին բիզնեսի ու կարիերայի զարգացման հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք: Նոր գործում ուժերը փորձելու հնարավորություն կստեղծվի:

 

ՑՈՒԼ  

Կարևոր է ճիշտ գնահատել ուժերն ու կենտրոնանալ պրակտիկ գործերի վրա: Մի ճախրեք ամպերում, մի հավատացեք գրավիչ խոստումներին: Իրերի հանդեպ իրատեսական հայացքը կօգնի խուսափել մոլորություններից, սխալներից ու չարդարացված հույսերից:

Չեն բացառվում աշխատանքային խնդիրները: Որոշ գործեր չի հաջողվի ավարտին հասցնել ուրիշների պատճառով առաջացած խառնաշփոթի պատճառով: Ներողամիտ եղեք շրջապատի հանդեպ, նույնիսկ եթե թվում է՝ նրանք հատուկ են չարաշահում ձեր համբերությունը: Երեկոն կարող է ուրախացնել հաճելի անակնկալներով, այդ թվում՝ սիրային:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ  

Հաջող օր է: Լավ գլուխ կհանեք աշխատանքից, արագ կլուծեք բարդ խնդիրները, գործընկերներից ավելի շատ բան կհասցնեք անել: Ղեկավարությունը կնկատի դա, ու մոտ ժամանակներերս ձեզ հետաքրքիր առաջարկ կարվի: Ինչ-որ բան սովորելու, օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Նոր գիտելիքները պետք կգան, երբ բարձրանաք կարիերայի աստիճաններով:

Հնարավոր են ծանոթություններ անսովոր մարդկանց հետ, հանդիպումներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Համախոհներ կգտնեք, հիանալի լեզու կգտնեք նրանց հետ: Չեն բացառվում սիրային արկածները:

 

ԽԵՑԳԵՏԻՆ  

Օրը հազիվ թե հագեցած ու արդյունավետ լինի, փոխարենը հաճելի կանցնի: Ինչ-որ կարևոր հարցերի մասին խորհելու, ապագայի պլաններում հստակություն մտցնելու հնարավորություն կունենաք: Կլուծեք ներքին հարցերը, հետևում կթողնեք մոլորություններն ու դիրքորոշումները, որոնք խանգարում էին առաջ շարժվել:

Լավ օր է ուսման, աշխարհայացքի ընդլայնման համար: Այսօր ստացված ցանկացած գիտելիք ավելի ուշ ձեզ պետք կգա: Կարող եք ֆինանսական հարցեր լուծել, գնումներ կատարել, այդ թվում՝ խոշոր: Ձեռք բերված իրերը կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

 

ԱՌՅՈՒԾ  

Գործնական ու անձնական հանդիպումների համար հիանալի օր է: Ունակ կլինեք տարբեր մարդկանց հետ լեզու գտնել, դուր գալ մարդկանց, որոնց առաջին անգամ եք տեսնում: Կարող եք պայմանավորվել երկարատև համագործակցության, նոր աշխատանքի անցնելու, համապատասխան փաստաթղթեր ստորագրելու համար:

Հավանական են հաջող գործարքները, եկամուտների նոր աղբյուր կգտնեք: Աստղերը բարյացակամ կգտնվեն նրանց հանդեպ, ովքեր առևտրի ու ծառայությունների ոլորտում են աշխատում: Երեկոն հարմար է թատրոն կամ համերգ գնալու համար. մեծ հաճույք կստանաք:

 

ԿՈՒՅՍ 

Առավոտյան հնարավոր են տհաճություններ գործնական դաշտում: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի. շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Կաճի աշխատունակությունը, դրա շնորհիվ կկարողանաք բարդ խնդիրներ լուծել:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Ցանկացած գործով զբաղվելու, նրանում հաջողությունների հասնելու հնարավորություն կունենաք: Արագ կսովորեք ու կվերցնեք ուրիշի փորձը, սխալներ թույլ չեք տա, որոնց համար հետագայում ստիպված լինեք զղջալ:

 

 


ԿՇԵՌՔ  

Հակասական օր է: Իրավիճակը բարդ ու ոչ միանշանակ կլինի, ստիպված կլինեք ջանքեր գործադրել ամեն ինչից գլուխ հանելու համար: Մի շտապեք եզրակացություններ անելիս: Կարող եք վստահել ներքին ձայնին, լսեք նաև ծանոթների խորհուրդները. չի բացառվում, որ դրանք օգտակար լինեն:

Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ, այնպես որ՝ գնումներ կատարելիս լավ է չշտապել: Օրը հարմար է ընտանեկան միջոցառումների, հարազատների ու մտերիմների հետ շփման համար: Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների հետ, որի համար շատ ուրախ կլինեք:

 

ԿԱՐԻՃ  

Օրվա առաջին կեսը լարված կլինի: Դժվար կլինի նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ լեզու գտնելը: Տարաձայնություններ ու վեճեր սովորականից ավելի հաճախ առաջ կգան: Կաշխատեք հանգիստ պաշտպանել տեսակետները, սակայն դժվար կլինի խուսափել անձնական մեղադրանքներից: Ժամանակի հետ հուզական դաշտը կկայունանա, իսկ շփումն էլ հաճելի կդառնա:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, առաջընթաց գործերում, որոնք ձեզ համար շատ կարևոր են: Կկարողանաք հաջողությամբ վարել բարդ բանակցությունները, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ  

Ձեռքերը ծալած մի նստեք, մի հետաձգեք նույնիսկ ամենաբարդ ու տհաճ գործերը: Օրը արդյունավետ կանցնի, եթե նախաձեռնող լինեք, վճռական տրամադրվեք: Համախոհներ գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք: Համախոհների հետ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները:

Հնարավոր են դրամական մուտքեր: Չի բացառվում, որ դրանք ավելի նշանակալի կլինեն, քան սպաում էիք: Կհաջողվի խոշոր գնումներ անել, ձեռք բերել իրեր, որոնց մասին երկար ժամանակ երազում էիք:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ  

Շփման տեսակետից բարդ օր է: Դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը: Սուր կարձագանքեք քննադատություններին, կվիրավորվեք նույնիսկ ամենաանմեղ դիտողություններից: Աշխատանքում կարող եք հաջողություններ արձանագրել, եթե կենտրոնանաք այն գործերի վրա, որոնք ինքնուրույնություն են պահանջում և խորհուրդների, աջակցության չսպասեք: Ցանկալի չէ խոշոր գնումներ կատարելը. հեշտ կլինի սխալ ընտրություն կատարելն ու գումարն անիմաստ ծախսելը:

Օրվա վերջին հնարավոր են առողջության հետ կապված խնդիրներ: Հոգ տարեք ձեր մասին, խուսափեք ավելորդություններից: Պետք չէ հիմա օրգանիզմի ամրությունը ստուգել:

 

ՋՐՀՈՍ 

Մի շտապեք նոր գործեր ձեռնարկելիս: Առավոտը հարմար է սկսած գործերն ավարտին հասցնելու, վաղեմի պլաններն իրագործելու համար: Հույսը դրեք միայն սեփական ուժերի վրա: Մարդիկ, ովքեր ձեզ իրենց օգնությունն են խոստացել, հազիվ թե ճիշտ ժամանակին կատարեն խոստումը: Հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում, տարաձայնություններ գործընկերների հետ: Բարեբախտաբար, ընդհանուր լեզու գտնելն արագ կստացվի:

Օրվա երկրորդ կեսը կարևոր գործերում հաջողություններ է խոստանում: Հավանական են նշանակալի դրամական մուտքերը, ֆինանսական հարցերը լուծելու, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են հաջող ուղևորություններ:

 

ՁԿՆԵՐ  

Հավանական է գործերում առաջընթացը: Վճռական գործեք և մեծ հաջողությունների կհասնեք: Չի բացառվում մասնագիտական աճը: Դժվար չի լինի ղեկավարության, գործընկերների ու ազդեցիկ անձանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Դա կօգնի լուծել աշխատանքային խնդիրները:

Կարող եք նախաձեռնողականություն ցուցաբերել գործնական ու անձնական հարաբերություններում: Ներքին ձայնը կհուշի՝ ինչ պետք է ձեռնարկել և երբ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, հանդիպումներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունն ու դրական հույզեր կպարգևեն:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը