Մանանեխ, ձիթապտղի յուղ և մեղր. նիհարեցնող ամենաքննարկվող մեթոդը

Դիտումներ 968
Մանանեխ, ձիթապտղի յուղ և մեղր. նիհարեցնող ամենաքննարկվող մեթոդը

Անհրաժեշտ է.

սննդային պոլիէթիլենային տոպրակ
1-2 ճաշի գդալ չոր մանանեխ (Горчица)
1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
1 ճաշի գդալ մեղր
մարմինը մաքրող քսուք
Սկզբում պետք է տաքացնել մեղրը մինչև 40 աստիճան: Այն պետք է լինի տաք, բայց ոչ եռման վիճակում: Մեղրի մեջ ավելացնում ենք ձիթապտղի յուղն ու չոր մանանեխը և հանգիստ խառնում ենք: Ստացված զանգվածը բարակ շերտով քսում ենք խնդիր ունեցող հատվածի վրա և մարմնի տվյալ հատվածը փաթաթում ենք սննդային տոպրակով: Այնուհետև պետք է փաթաթվել տաք վերմակով և 40-60 րոպե սպասել: Այս րոպեների ընթացքում չպետք է ոչ ուտել, ոչ խմել, ոչ էլ շատ շարժվել: 40-60 րոպե անց գոլ ջրով պետք է լվանալ և մաքրել քսուքը:

Այս գործողություններից հետո խրախուսվում է աղային լոգանք ընդունելն ու մարմինը   կոսմետիկ միջոցով մաքրելը: Առավոտյան կարող եք հիանալ արդյունքով:

Գործողությունը պետք է անել շաբաթական 2 անգամ:

Պետք է հաշվի առնել.

Ցանկացած մարմին ունի իր առանձնահատկությունները: Այս մեթոդը կիրառած կանանց մի մասն ասում է, որ 60 րոպեն շատ հեշտ է անցել, և իրենք ոչինչ չեն զգացել, իսկ մի մասն էլ շեշտում է, որ մանանեխն ու մեղրն այրել են իրենց մաշկը: Վերջիններս հավաստիացնում են, որ այլևս չեն կրկնի այս կուրսը, քանի որ ստացել են այրվածքներ:

Յուրաքանչյուր մարմնի զգայականությունը տարբեր է, այնպես որ, ուշադիր եղեք և չափաբաժինները մի խախտեք: Գուցե բացասական արդյունք ստացողները նախատեսվածից շա՞տ են մանանեխ լցրել, կամ շա՞տ են եռացրել մեղրը ու այդ պատճառով են այրվածքներ ստացել. պետք է հետևել վերը նշված սահմանափակումներին:

Համենայն դեպս, զգույշ եղեք, քանի որ կարող եք գեղեցիկ արտաքին ունենալու պատճառով վնասել ինքներդ ձեզ:

Ամենաընթերցվածը