Կինը կաթսայի մեջ «ֆոլգայից» մի քանի գնդիկներ դրեց… խորամանկություն, որի մասին քչերը գիտեն

Դիտումներ 532
Կինը կաթսայի մեջ «ֆոլգայից» մի քանի գնդիկներ դրեց… խորամանկություն, որի մասին քչերը գիտեն

Պատրաստել տանը հավի խորոված (գրիլ) կարող է յուրաքանչյուրը:

Եվ տնական ձևով պատրաստած հավից ավելի համեղ բան չկա. Կա հնարավորություն ընտրել սիրելի համեմունքներ և կարմրացնել հավը որքան ցանկանում եք:

Հավի խորոված (գրիլ) պատրաստում են տարբեր եղանակներով. Ջեռոցի մեջ, խորովածի շամփուրների վրա և նույնիսկ գարեջրի շշի վրա:

Միկրոալիքային վառարանում պատրաստելու հնարավորություն էլ կա:

Շատ հեշտ պատրաստվող, բայց միաժամանակ շատ համեղ ուտեստ է ստացվում:

Ինչպես խորոված (գրիլ) հավ պատրաստել

Սկզբում մարինացրեք հավը՝ օգտագործելով ձեր սիրած համեմունքները: Սուր դանակով մի քանի կտրվածքներ արեք, որպեսզի համեմունքները տարածվեն և համ տան մսին:

Մի քանի պճեղ սխտոր մանրացրեք, խառնեք այն բուսայուղի, կարմիր և սև պղպեղների, ուրցի, համեմի, չորացրած մաղադանոսի և սամիթի հետ: Քսեք այս զանգվածը հավի վրա, նաև կաշվի տակ:

2 Փայլաթիթեղից պատրաստեք 5-6 հատ գնդիկներ և դրեք այն կաթսայի ներքևի հատվածում (կաթսայի հատակին): Գնդիկները կօգնեն, որ հավը հակասարաչափ տապակվի, և պառ-գրիլի ազդեցություն կստեղծի:

 


3 Դրեք հավը ալյումինե գնդիկների վրա: Պատրաստեք ուտեստը շատ ցածր կրակի վրա: Հավի գրիլը պատրաստ կլինի 3-4 ժամից՝ կախված հավի չափսից: Երկար ժամանակ է պահանջում, բայց տապակվում է հավասարաչափ և համով չի զիջում գնված հավի գրիլին:

Սա հավի պատրաստման իմ ամենասիրելի ձևն է: Փորձեք այսպես պատրաստել մեկ անգամ, և այլևս չեք ցանկանա գնել հավի գրիլ. Տնականն ավելի համեղ է: 

 

Ամենաընթերցվածը