Ահա, թե ինչու են հնաոճ իրերի սիրահարները իսկական որս սկսել այս հին կարի մեքենաների համար

Դիտումներ 650
Ահա, թե ինչու են հնաոճ իրերի սիրահարները իսկական որս սկսել այս հին կարի մեքենաների համար

Այս սերունդը դժվար թե կարողանա հասկանալ, թե ինչ է այս նրբագեղ փայտե սնդուկի ներսում, սակայն ավագ սերնդի ներկայացուցիչները միանգամից կհասկանան՝ ինչ կա ներսում:

Այս փայտե սնդուկներով վաճառվում էին Պոդոլսկի մեխանիկական գործարանի ձեռքի կարի մեքենաները, որոնք դեռևս 30 տարի առաջ կային գրեթե ամեն ընտանիքում:

Ժամանակակից կարի մեքենաները վաղուց վերածվել են սովորական գործիքի, ոչ ոք չի մտածում այդքան նրբագեղորեն դրանք նախշել:

Այս կարի մեքենաների նախատիպը հայտնի «Զինգեր» կարի ֆաբրիկայի արտադրանքն է:

«Զինգերը» հիմնադրվել է 1851թ. և վերածվել կարի մեքենաների խոշորագույն գործարանի:

Այդ ընկերությունը հայտնի էր ողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում:

Սակայն 20-րդ դարի սկզբին օվկիանոսից այն կողմ կարի մեքենաներ արտահանելը դարձավ ոչ շահավետ:

Այդ ժամանակ ընկերության ղեկավարությունը որոշեց Մերձմոսկվայում կարի մեքենաների արտադրություն հիմնել: Այդ նպատակով գնվել էր հողատարածք Պոդոլսկում:


10 տարում «Զինգերի» նոր գործարանը դարձավ խոշորագույններից մեկը Եվրոպայում:

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ֆաբրիկան արտադրում էր 600 հազար կարի մեքենա:

Միայն Ռուսաստանում կար ընկերության 3 000 ֆիրմային խանութ: Ռուսական «Զինգերի» արտադրանքը բարձր էր գնահատվում արտասահմանում: Ի դեպ, հին կարի մեքենաների հետ բազմաթիվ լեգենդներ են կապված:

Դրանցից մեկի համաձայն՝ 1998թ. «Զինգեր» ընկերությունը հայտարարեց սերիական համարներով մեքենաների որոնման մասին, որոնք սկսվում էին միավորներով:

Լուրերի համաձայն՝ նման հնաոճ կարի մեքենայի տիրոջը սպասվում է 30 հազար դոլարից մինչև 1 միլիոն դոլար պարգևատրում: Այդ պատճառով էլ հնաոճ իրերի գնորդները սկսեցին զանգվածաբար գնել կարի մեքենաները:

Այդ լուրը պաշտոնապես չի հաստատվել, սակայն, ինչպես ասվում է, առանց ծուխ կրակ չի լինում:

Մեկ այլ լեգենդի համաձայն՝ ռուսական «Զինգերների» վաղ նմուշները իրենց մեջ պարունակել են արժեքավոր պալադիում մետաղ:

Իսկ վերջերս էլ սկսեցին լուրե շրջանառվել, թե այդ հին մեքենաների օրիգինալ ասեղներում պարունակվում է հազվագյուտ նյութ՝ կարմիր սնդիկ:

Ամենաընթերցվածը