«Կանացի անկյուն». Կուրծքը մեծացնելու 5 անվնաս եղանակ

Դիտումներ 1360
«Կանացի անկյուն». Կուրծքը մեծացնելու 5 անվնաս եղանակ

Ո՞ր մի աղջիկը չի երազում մեծ գեղեցիկ կուրծք ունենալու մասին:

Հավանաբար նա, ով արդեն ունի մեծ և գեղեցիկ կուրծք:  

Իսկ մնացածները իրենց ողջ կյանքում փորձում են մեծ կուրծք ունենալու պատրանք ստեղծել՝ կրելով կրկնակի «փուշ-ափով» կրծկալներ:

Է՞լ ինչպես կարելի մեծացնել փոքր կուրծքը:

Xohanoc.am-ը ձեզ է ներկայացնում բոլորին հասանելի 5 եղանակներ:

Աշխատացրեք կրծքի վերին մկանները

Կրծքի մկանների զանգվածի մեծացումը հանգեցնում է կրծքի մեծացմանը. Այն ավելի վիզուալ ավելի կլոր է դառնում և ձիգ: «Ժիմ» անելն համար մեկն է խորհուրդ տրվող վարժությունների մեջ:

Կրծկալի ընտրություն

Կուրծքը հաշված վայրկյանների ընթացքում վիզուալ մեծացնելու ամենաարդյունավետ միջոցն է: Բավական է միայն ընտրել ձեր մոդելը:

 

Հաքուստի դետալներ

Ժանյակը, դարսերը, հյուսած դետալները և շատ այլ դետալները զգեստի կամ բլուզերի վրա տեսողականորեն մեծացնում են կուրծքը: Սրանց շարքում են դասվում նաև ծավալուն վզնոցները:

Հագուստի գունախաղ

Վաղուց հայտնի է, որ մուգ գույները վիզուալ փոքրացնում են, նեղացնում, իսկ բաց գույները, հակառակը՝ մեծացնում և լայն են ցույց տալիս: Հորիզոնական գծերը լայնացնում են, իսկ ուղղահայաց գծերը՝ նեղացնում են: Գույների և նախշերի գունախաղով դուք կարող եք վիզուալ մեծացնել ձեր կուրծքը:

 

Աշխատեք ձեր ինքնագնահատականի վրա

Փոքր կուրծքն իսկական բեռ է. Ձեզ կարող է այդպես թվալ: Նախ և առաջ, ոչ բոլորին է դուր գալիս մեծ կուրծքը: Իրականում չափազանցություն կլինի ասել, որ բոլոր տղամարդկանց դուր են գալիս բացառապես մեծ կուրծք ունեցող կանայք. Յուրաքանչյուրն իր նախասիրություններն ունի: Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:

Ամենաընթերցվածը