Ուշադիր եղեք, շուկայում կա մանդարինի տեսակ, որը կարող է թունավոր լինել մարսողական համակարգի համար
Մանդարինը այս սեզոնի ամենահաճախակի օգտագործվող ցիտրուսային մրգերից է։ Բայց զգուշանալ է պետք, շուկա է ներմուծվել մանդարինի այն տեսակից, որը թունավորում է օրգանիզմը։
Եվ այն կարող եք հանդիպել սուպերմարկետներում, ինչպես նաև մրգերի վաճառակետերում։
Խոսքը վերաբերում է մեծ սերմերով մանդարիններին, այն կթունավորի ձեր աղե-ստամոքսային համակարգը։
Առողջ մարդու համար մանդարինի մեջ սերմերի առկայությունը կարող է նշանակություն չունենալ և հեշտ մարսել։ Բայց մարսողական համակարգի բորբոքային հիվանդությունների դեպքում չպետք է այդ մանդարինից ուտեք, կամ գոնե սերմերը չուտեք:
Մեծ քանակությամբ մանդարինի սերմերը կարող են թունավոր ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Այս մասին նշել է նաև հայտնի սննդաբան ՝ Նատալյա Կրուգլովան։ Մանդարինի սերմերը պարունակում են օրգանական թթու, որը մեծ քանակությամբ թունավոր է։
Որպես դեղամիջոց օգտագործում են պտուղները, կեղևը՝ թարմ կամ չորացրած տեսքով։ Մանդարինը հարուստ է տարբեր վիտամիներով և արժեքավոր դիետիկ մթերք է։
Այն բարձրացնում է ախորժակը, կարգավորում է նյութափոխանակությունը և կազդուրում օրգանիզմը։ Մանդարինը նպաստում է աղեստամոքսային ուղու գալարակծկանքի թուլացմանը։
Դրա պտուղներն ունեն հակալնդախտային ազդեցություն։ Կեղևն օգտագործում են մարսողության, ախորժակի բարձրացման նպատակով։ Կոսմետիկայի մեջ մանդարինի հյութը, միջուկը և կեղևը գործածում են դիմակների և անուշաջրի մեջ։
Պտղի կեղևն կիրառում են բրոնխիտի, տրախեիտի, կապույտ հազի, սրտխառնոցի ժամանակ։ Դրանից պատրաստած եթերային յուղի շնչումը շատ օգտակար է գերլարվածության, վախի, անքնության ժամանակ