Այս բաղադրատոմսը կօգնի ձեզ հեռացնել ավելորդ հեղուկը օրգանիզմից և ակտիվացնել օրգանիզմում դետոքսի գործընթացը
Ավելորդ քաշից ազատվելու համար տարբեր դիետաներ ու մեթոդներ կիրառո՞ւմ եք, բայց ձեր բոլոր ջանքերն արդյունքի չեն բերում։ Դուք կարող եք պարզապես հեղուկի կուտակում ունենալ մարմնում:
Այս ըմպելիքը պարունակում է մեր մարմնին անհրաժեշտ սննդանյութեր և բարենպաստ ազդեցություն ունի ընդհանուր առողջության վրա:
Եվ ամենակարևորը կօգնի վերացնել օրգանիզմում հեղուկի կուտակումը, ազատվել այտուցներից և ավելորդ քաշից։Բաղադրատոմսը շատ պարզ է և բոլոր բաղադրիչները մատչելի են և հասանելի են տարվա ցանկացած ժամանակ։
Ձեզ հարկավոր է.
1 փոքր փունջ մաղադանոս (մոտ 10-12 ճյուղ)
1 միջին գազար
1 նարինջ և ¼ կիտրոն
1 ճաշի գդալ կտավատի սերմ
100-150 մլ ջուր
Պատրաստել նարնջից և կիտրոնից հյութ։ Լցրեք այս հյութը բլենդերի մեջ։
Կտրել գազարն ու լցնել բլենդերի տարայի մեջ։ Ավելացնել կտրատած մաղադանոս, կտավատի սերմ և ջուր։
Ամեն ինչ շատ լավ հարում ենք բլենդերով, քամեք (ըստ ցանկության) և անմիջապես խմեք։
Խորհուրդ է տրվում չավելացնել քաղցրացուցիչներ, քանի որ դա զգալիորեն կնվազեցնի ըմպելիքի արդյունավետությունը։
Արդյունքները զգալու համար պարզապես խմեք օրական 1 բաժակ այս հյութից։
Սովորաբար արդեն առաջին շաբաթվա ընթացքում դուք լավ եք կզգաք և ձեր քաշը կնվազի: Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում ճիշտ սնվել և ֆիզիկական ակտիվություն ունենալ: