Ջերարդը հնարավոր է վերադառնա Եվրոպա

Դիտումներ 300
Ջերարդը հնարավոր է վերադառնա Եվրոպա

«Սելթիկի» նախկին ֆուտբոլիստ Էնդի Լինչը չի բացառում,որ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կարող է դառնալ շոտլանդական ակումբի ֆուտբոլիստ:

«Երբ լսում ես նմանատիպ խոսակցություններ, մտածում ես, որ դա երբեք չի իրականանա: Սակայն Ջերարդի դեպքում դա իրատեսական է:

Չեմ կարծում, որ սա պարզապես շշուկ է: «Սելթիկը» համապատասխանում է նրան: Նա կարող էր մեծ օգուտ տալ «Սելթիկին»»,- Լինչի խոսքերն է մեջբերում Daily Record-ը:

Ավելի վաղ 35-ամյա ֆուտբոլիստը նշել էր, որ լքելու է ԱՄՆ-ն ընթացիկ տարվա դեկտեմբերին: 


Աղբյուրը ՝ http://www.tert.am/am/news/2016/11/12/Arm/2191425

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը