իտալացի լավագույն շեֆ-խոհարարներից ՝ Լյա Բոգետտան բացեց փակագծերը․ Նա ներկայացրեց հիանալի պիցցա պատրաստելու նրբությունները

Դիտումներ 468
իտալացի լավագույն շեֆ-խոհարարներից ՝ Լյա Բոգետտան բացեց փակագծերը․ Նա ներկայացրեց հիանալի պիցցա պատրաստելու նրբությունները

Փափուկ և ձեռքերին չկպչող խմոր ՝ պիցցա պատրաստելու համար

Բաղադրամասեր

  • 4 բաժակ ալյուր,

  • 2 ճաշի գդալ շաքարավազ ,

  • 1/2 թեյի գդալ աղ,

  • 2 ճաշի գդալ արևածաղկի ձեթ,

  • 500 մլ կաթ (կարող է լինել ինչպես տաք, այնպես էլ օգտագործել սառը, արդյունքը նույն է )

  • 11 գրամ չոր խմորիչ

Փափուկ և ձեռքերին չկպչող խմոր` կարկանդակներ և պիցցա պատրաստելու համար

Պատրաստման եղանակը

  • Խառնել բոլոր բաղադրիչները, մինչև միատարր զանգված դառնա: Ստացված զանգվածը դնել տոպրակի մեջ և տեղափոխել սառնարան 2 ժամով:

  • Երկու ժամ անց հանել սառնարանից, թեթև գլորել ալյուրի մեջ, բաժանել փոքրիկ գնդիկների, բացել գնդիկները գրտնակով և մեջը դնել խճողակ (ըստ Ձեր ցանկության) և տապակել բուսական յուղի մեջ:

  • Պիցցայի համար խմորը բաժանալ Ձեր նախընտրած մեծության և գրտնակել, վրան ձեթ քսել, մայոնեզի և տոմատի խառնուրդ: Լցնել Ձեր ցանկացած մթերքները: Թխել ջեռոցում մոտ 20 րոպե:

 
Ահա Բոգետտիի բաղադրատոմսը ՝ 

Բաղադրամասեր

  • Թթխմոր – 10 գր,

  • շաքարավազ – 1/2 թ. գդ․,

  • ջուր (40-46C) – 1,5 բաժակ (350մլ),

  • աղ – 1 թ. գդ. ,

  • ձիթայուղ – 2 ճ. գդ.,

  • ալյուր – 400 գր (3 1/3 բաժակ)

Ինչպե՞ս պատրաստել խմորը, որպեսզի պիցցան ստացվի շատ համեղ, նուրբ և փափուկ

 
 

Պատրաստման եղանակը

  • Մեծ թասում խառնել ջուրն ու թթխմորը և թողնել մոտ 10 րոպե։

  • Ավելացնել ձիթայուղը, ալյուրի կեսը և խառնելով ստանալ փափուկ խմոր:

  • Աղը դժվարացնում է թթխմորի խմորումը, այդ իսկ պատճառով աղը պետք է խառնել ալյուրի հետ:

  • Սեղանին ալյուր անել, դնել խմորը և աստիճանաբար ավելացնել ալյուրն այնքան, որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր: Խմորը դնել եթով պատված թասի մեջ և ծածկել սրբիչով:

  • Թողնել, որ խմորը հասունանա, մոտ 1 ժամ: Խմորը համարվում է հասունացած, եթե այն մեծացել է ծավալով 2 անգամ:

  • Խմորը հունցել, տալ գնդի ձև: Բացել խմորը ջեռոցի թավայի մակերեսով և ավելացնել լցոնը:

  • Ինչպե՞ս պատրաստել խմորը, որպեսզի պիցցան ստացվի շատ համեղ, նուրբ և փափուկ

 

Ինչպե՞ս պատրաստել խմորը, որպեսզի պիցցան ստացվի շատ համեղ, նուրբ և փափուկ

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը