Իսպանիայի Մալագա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ընդունված հայտարարությունում նախորդ դարասկզբին տեղի ունեցածը բնորոշվում է որպես հանցագործություն մարդկության դեմ, որի հետևանքով ձևավորվեց հայկական մեծ սփյուռքը:

Մալագայի քաղաքային խորհուրդն նաև իր զորակցությունն է հայտնում աշխարհասփյուռ հայությանը, միաժամանակ նշելով, որ մոտակա ժամանակահատվածում քաղաքապետարանը Մալագայի կենտրոնական զբոսայգում կտեղադրի հայկական խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հուլիսի 28-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հունիսի 9-ին Իսպանիայի Մերիդա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը, դրանից առաջ՝ ապրիլի 5-ին, Հայոց ցեղասպանությունը ճանաչել էին Իսպանիայի թագավորության Պուենտե Խենիլ և Ռոդա դե Անդալուսիա քաղաքները, 27-28-ին՝ ևս երեք՝ Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքները:
Աղբյուրը ՝ http://yerevan.today/all/politics/10125/ispaniayi-malaga-qaghaqy-chanachel-e-hayoc-ceghaspanutyuny
