Ինչու՞ են մարդիկ գոռում միմյանց վրա

Դիտումներ 324
Ինչու՞ են մարդիկ գոռում միմյանց վրա

 

Քեմբրիջի համալսարանի հոգեբանության բաժնի պրոֆեսորը մի անգամ հարցրեց իր ուսանողներին.

–Ինչի՞ց է, որ երբ մարդիկ կռվում են, նրանք սկսում են գոռալ:

–Որովհետև կորցնում են համբերությունը,- պատասխանեց մեկը:

–Լավ, բայց այնուամենայնիվ, ինչու՞ գոռալ, չէ որ մյուս մարդը քո կողքին է գտնվում: Չի՞ կարելի նրա հետ հանգիստ խոսել: Ինչու՞ գոռալ, եթե դու զայրացած ես:

 

 


Ուսանողները ևս մի քանի պատասխան տվեցին, բայց դրանցից ոչ մեկը դուր չեկավ պրոֆեսորին: Վերջում նա բացատրեց, թե ինչու է դա տեղի ունենում.

–Երբ մարդիկ դժգոհ են միմյանցից և կռվում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Եվ որպեսզի լրացնեն այդ տարածությունը և լսեն մեկմեկու՝ նրանք ստիպված են գոռալ: Որքան ուժեղ են նրանք կռվում, այնքան ավելի բարձր են գոռում: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ սիրահարվում են: Նրանք չեն գոռում, հակառակը, կամաց են խոսում: Որովհետև նրանց սրտերը շատ մոտ են իրար, և նրանց միջև տարածությունը շատ փոքր է:
Իսկ երբ ավելի ուժեղ են սիրահարվում, այդ ժամանակ ի՞նչ է տեղի ունենում,- շարունակեց պրոֆեսորը: Նրանք չեն խոսում, միայն շշուկով են շփվում իրար հետ և ավելի մոտ են դառնում իրենց սիրուն: Վերջում նույնիսկ շշուկն է ավելորդ դառնում: Նրանք ուղղակի նայում են մեկմեկու և ամեն ինչ հասկանում՝ առանց բառերի: Դա տեղի է ունենում, երբ կողքիդ սիրող մարդ է:

 

Այսպիսով, երբ վիճում եք, թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ միմյանցից: Մի արտասանեք բառեր, որոնք ավելի կմեծացնեն այդ տարածությունը: Որովհետև, կարող է գալ մի օր, երբ տարածությունը այնքան մեծ կլինի, որ դուք չգտնեք հետդարձի ճանապարհը:

Ամենաընթերցվածը