Ինչո՞ւ են երկաթգծի ռելսերի տակ խճաքարեր լցված

Չնայած այն հանգամանքին, որ գնացքը ստեղծվել է 200 տարի առաջ, այն այսօր էլ արդիական փոխադրամիջոցներից մեկն է համարվում:
Դրանցով հնարավոր է համեմատաբար մատչելի գներով ճանապարհորդել ահռելի տարածությունների վրա (օրինակ Տրանսսիբիրյան երկաթգիծը, որի երկարությունը 9288 կմ է):

Մարդկությունը ավելի քան 2 հարյուրամյակ է ծախսել այս տրանսպորտային միջոցի արդիականացման, արտաքին տեսքի շտկման և հզորության բարձրացման վրա: Արդյունքում՝ 20-35 կմ/ժ գնացող գնացքն այսօր վերածվել է մինչև 300 կմ/ժ գնացող գերարագ էլեկտրագնացքի:

Բայց որքան էլ փոփոխվեն գնացքի տեսքն ու հզորությունը, մի բան մնում է անփոփոխ՝ ռելսերի տակի խճաքարերը: Երևի ձեզնից շատերն են գոնե մեկ անգամ մտածել, թե ինչու հենց խճաքար, այլ ոչ ասենք բետոն կամ ասֆալտ: Եվ ինչո՞ւ հենց այդպես, անկանոն գետնին լցրած, առանց ամրացման:


