Ինչպե՞ս վերադարձնել բարձերի նախկին սպիտակությունը

Դիտումներ 485
Ինչպե՞ս վերադարձնել բարձերի նախկին սպիտակությունը

Յուրաքանչյուր տնտեսուհի գիտի, որ անկողնային սպիտակնեղենը պետք է լվանալ մեկ-երկու շաբաթը մեկ անգամ:

Իսկ ի՞նչ կասես քո բարձի մասին:

Դժվար թե դու այն լվանաս կամ ուղարկես քիմմաքրման տարին երկու անգամ:

Բայց այն ևս մեծ ուշադրություն է պահանջում, չէ որ դու քնում ես նրա վրա:

Ժամանակի ընթացքում բարձերի վրա, քրտնարտադրության պատճառով, առաջանում են դեղին լաքաներ, իսկ ներսում՝ փոշի և կեղտ:

Եվ գնել նոր բարձ, տարին մի քանի անգամ, դա ելք չէ: Որպեսզի վերադարձնել բարձերի ճերմակությունը, EnterTrain-ը պատրաստել է քեզ համար բարձերի ճիշտ լվանալու հետևյալ տարբերակը:

Ի դեպ, այս եղանակով կարելի է լվանալ թե՛ բամբակյա, թե՛ բմբուլե և թե՛ սինթետիկ բարձերը:

Ինչպես ճիշտ լվանալ բարձերը

 

1. Հանել բարձի երեսը. Դրանք պետք է լվանալ առանձին: Եթե քո բարձն ունի հատուկ պահպանիչ ծածկ, դա նույնպես լվա առանձին:

2. Դնել բարձերը լվացքի մեքենայի մեջ: Ավելի լավ է լվանալ երկուսն իրար հետ, այսպես մեքենան կարող է պահպանել համաչափությունը, և բարձերը չեն դիպչի մեքենայի պատերին:

3. Ավելացնել լվացքի միջոց /հեղուկ/: Որպեսզի արդյունավետ ճերմակեցնել բարձերը և ազատվել դեղին գույնից, լցնել մեկ բաժակ լվացքի փոշի, մեկ բաժակ ճերմակեղնող հեղուկ և մեկ բաժակ բոր:

 


4. Լվանալ մաքսիմալ տաք ջրում: Անհրաժեշտ է նաև պարզաջրել երկու անգամ, որպեսզի քիմիան չմնա:

Ահա և վերջ: Դրանից հետո անհրաժեշտ է լավ չորացնել բարձերը:

Լվացքի ժամանակ կարելի է լվացքի մեքենայի մեջ գցել թենիսի գնդակներ, բարձերի փափկությունը պահպանելու համար:

Ամենաընթերցվածը